https://arm.sputniknews.ru/20241220/larsy-bac-e-sakajn-kutakumnery-chen-veranum-qani-hajkakan-bernatar-ka-hertum-84143521.html
Լարսը բաց է, սակայն կուտակումները չեն վերանում․ քանի՞ հայկական բեռնատար կա հերթում
Լարսը բաց է, սակայն կուտակումները չեն վերանում․ քանի՞ հայկական բեռնատար կա հերթում
Sputnik Արմենիա
Վերջին տվյալներով` հերթագրված բեռնատարների ընդհանուր թիվը 1438 է։ 20.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-20T11:11+0400
2024-12-20T11:11+0400
2024-12-20T11:12+0400
հայաստան
վերին լարս
լարս
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/994/25/9942549_0:286:1000:849_1920x0_80_0_0_8e82f41e04fb22ae82c6b719b0ec1f99.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/994/25/9942549_0:193:1000:943_1920x0_80_0_0_ac58c3e1e436ab495f35981d577457f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերին լարս, լարս, բեռնատար
հայաստան, վերին լարս, լարս, բեռնատար
Լարսը բաց է, սակայն կուտակումները չեն վերանում․ քանի՞ հայկական բեռնատար կա հերթում
11:11 20.12.2024 (Թարմացված է: 11:12 20.12.2024) Վերջին տվյալներով` հերթագրված բեռնատարների ընդհանուր թիվը 1438 է։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1438 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 587-ը հայկական են։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: