https://arm.sputniknews.ru/20241220/hhi-imunitety-kibervtangneri-handep-shat-catsr-e-inch-en-khvorhurd-talis-pvordzagetnery-84136446.html
ՀՀ–ի իմունիտետը կիբեռվտանգների հանդեպ շատ ցածր է. ի՞նչ են խորհուրդ տալիս փորձագետները
ՀՀ–ի իմունիտետը կիբեռվտանգների հանդեպ շատ ցածր է. ի՞նչ են խորհուրդ տալիս փորձագետները
Sputnik Արմենիա
Մեդիափորձագետները նշում են, որ ՀՀ–ն կիբեռանվտանգության առումով լավ դիրքերում չէ տարածաշրջանային տեսանկյունից։ 20.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-20T08:55+0400
2024-12-20T08:55+0400
2024-12-20T08:55+0400
կիբեռանվտանգություն
կիբեռհանցագործություն
սամվել մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37503830_0:170:3037:1878_1920x0_80_0_0_7d3aeeb2c1029c7aee7df41d5dd8dc74.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության իմունիտետը կիբեռվտանգների հանդեպ շատ ցածր է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։Նրա խոսքով` աշխարհում չկա որևէ երկիր, որը կիբեռանվտանգության ոլորտում լավ վիճակում է գտնվում։ Ըստ փորձագետի` վտանգներն աճում են և՛ քանակով, և՛ որակով, Հայաստանն էլ բացառություն չէ։Նա շեշտեց, որ այժմ ակնկալվում են որոշ դրական փոփոխություններ, քանի որ նախորդ տարվանից կիբեռանվտանգության մասին օրինագիծ կա, որը պարբերաբար լրամշակվում է։Թե ինչ է պետք կիբեռանվտանգ հասարակություն ունենալու համար, Մարտիրոսյանն ընդգծեց` անհրաժեշտ է կրթությունը բարելավել, հանրային իրազեկման հարցը լուծել, պետական կառույցների և մասնավորի համագործակցությունը լավարկել, ավելի շատ մասնագետներ պատրաստել, քանի որ նրանց լուրջ պակաս կա։Sputnik Արմենիայի հետ զրույցում «Ինտերնետ հանրություն» կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանն էլ հայտնեց, որ ՀՀ–ում լավ մասնագետներ, անշուշտ, կան, բայց կազմակերպչական խնդիրները շատ են։«Այժմ մշակվում է կիբեռանվտանգության մասին օրենքը, անընդհատ փոփոխություններ են արվում, ու դեռ վաղուց խոստացել էին, որ պատրաստ կլինի։ ՀՀ քրեական օրենսգրքում մի քանի հոդված կա, որոնք վերաբերում են կիբեռանվտանգությանը։ Մեր երկրում որևէ օրենքով նույնիսկ սահմանում չկա, թե ինչ է կիբեռանվտանգությունը։ Արևմտյան երկրների կողմից ընդունված սահմանում կա, ըստ որի կիբեռանվտանգություն է կոչվում կիբեռտարածքի (համացանցն է, դրան միացված բոլոր սարքավորումներով հանդերձ) անխափան և կայուն աշխատանքի ապահովումը, ինչպես նաև բովանդակության վերահսկողությունը»,– նշեց Սաղյանը։ Կապ չունի` մարդ տաքսի է քշում, թե գովազդ տեղադրում սոցկայքում. Սամվել ՄարտիրոսյանՆա ընդգծեց, որ բոլոր մեդիափորձագետները սպասում են համապատասխան օրենքի ամբողջական ընդունմանը, որը տարբեր հարթակներում քննարկվել է։ Ուղղակի դեռևս մեծ քանակի առաջարկություններ և դիտողություններ կան, այդ պատճառով էլ օրինագիծը չի ընդունվում։Նշենք, որ 2024 թվականի սկզբի տվյալներով՝ Համաշխարհային կիբեռանվտանգության ինդեքսի (GCI) համաձայն, Հայաստանը կիբեռանվտանգության մակարդակով զբաղեցնում է 90-րդ տեղն աշխարհի 193 երկրի շարքում։ Այդ պահի դրությամբ տարածաշրջանի երկրներից Թուրքիան 11-րդն էր, Ադրբեջանը` 40-րդը, Իրանը` 54-րդը, իսկ Վրաստանը` 55-րդը։Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին տեղի է ունեցել «Կիբեռանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37503830_153:0:2884:2048_1920x0_80_0_0_9513c44eb075eca2cbee46321018d3a5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիբեռանվտանգություն, կիբեռհանցագործություն, սամվել մարտիրոսյան
կիբեռանվտանգություն, կիբեռհանցագործություն, սամվել մարտիրոսյան
ՀՀ–ի իմունիտետը կիբեռվտանգների հանդեպ շատ ցածր է. ի՞նչ են խորհուրդ տալիս փորձագետները
Մեդիափորձագետները նշում են, որ ՀՀ–ն կիբեռանվտանգության առումով լավ դիրքերում չէ տարածաշրջանային տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության իմունիտետը կիբեռվտանգների հանդեպ շատ ցածր է։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` աշխարհում չկա որևէ երկիր, որը կիբեռանվտանգության ոլորտում լավ վիճակում է գտնվում։ Ըստ փորձագետի` վտանգներն աճում են և՛ քանակով, և՛ որակով, Հայաստանն էլ բացառություն չէ։
«Հայաստանում երկար ժամանակ զեղծարարություններ չէին լինում, որովհետև օրինակ` online banking-ից կամ վճարային հավելվածներից քչերն էին օգտվում։ Վերջին 2-3 տարում իրավիճակը կտրուկ փոխվել է, և խնդիրները կտրուկ աճել են։ 2024 թվականն այդ առումով Հայաստանի համար վատ տարի էր, բայց մի երկու քայլ անելով՝ դրա դիմացն առնել հնարավոր չէ։ Սա համակարգային խնդիր է, պետք է օրենսդրությունը փոխվել, պետական ինստիտուտներ զարգացնել, քաղհասարակությունն ու մամուլն էլ պետք է ներգրավվեն այդ գործընթացներում։ Հայաստանը կիբեռվտանգների հանդեպ բոլոր ուղղություններով շատ թերի զարգացած իմունիտետ ունի»,– նշեց Մարտիրոսյանը։
Նա շեշտեց, որ այժմ ակնկալվում են որոշ դրական փոփոխություններ, քանի որ նախորդ տարվանից կիբեռանվտանգության մասին օրինագիծ կա, որը պարբերաբար լրամշակվում է։
Թե ինչ է պետք կիբեռանվտանգ հասարակություն ունենալու համար, Մարտիրոսյանն ընդգծեց` անհրաժեշտ է կրթությունը բարելավել, հանրային իրազեկման հարցը լուծել, պետական կառույցների և մասնավորի համագործակցությունը լավարկել, ավելի շատ մասնագետներ պատրաստել, քանի որ նրանց լուրջ պակաս կա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Ինտերնետ հանրություն» կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանն էլ հայտնեց, որ ՀՀ–ում լավ մասնագետներ, անշուշտ, կան, բայց կազմակերպչական խնդիրները շատ են։
«Այժմ մշակվում է կիբեռանվտանգության մասին օրենքը, անընդհատ փոփոխություններ են արվում, ու դեռ վաղուց խոստացել էին, որ պատրաստ կլինի։ ՀՀ քրեական օրենսգրքում մի քանի հոդված կա, որոնք վերաբերում են կիբեռանվտանգությանը։ Մեր երկրում որևէ օրենքով նույնիսկ սահմանում չկա, թե ինչ է կիբեռանվտանգությունը։ Արևմտյան երկրների կողմից ընդունված սահմանում կա, ըստ որի կիբեռանվտանգություն է կոչվում կիբեռտարածքի (համացանցն է, դրան միացված բոլոր սարքավորումներով հանդերձ) անխափան և կայուն աշխատանքի ապահովումը, ինչպես նաև բովանդակության վերահսկողությունը»,– նշեց Սաղյանը։
Նա ընդգծեց, որ բոլոր մեդիափորձագետները սպասում են համապատասխան օրենքի ամբողջական ընդունմանը, որը տարբեր հարթակներում քննարկվել է։ Ուղղակի դեռևս մեծ քանակի առաջարկություններ և դիտողություններ կան, այդ պատճառով էլ օրինագիծը չի ընդունվում։
Նշենք, որ 2024 թվականի սկզբի տվյալներով՝ Համաշխարհային կիբեռանվտանգության ինդեքսի (GCI) համաձայն, Հայաստանը կիբեռանվտանգության մակարդակով զբաղեցնում է 90-րդ տեղն աշխարհի 193 երկրի շարքում։ Այդ պահի դրությամբ տարածաշրջանի երկրներից Թուրքիան 11-րդն էր, Ադրբեջանը` 40-րդը, Իրանը` 54-րդը, իսկ Վրաստանը` 55-րդը։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին տեղի է ունեցել «Կիբեռանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումը։