00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը կվերցնի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ մեկօրյա պատերազմով. Օսկանյան

© Photo : Social media of Vartan Oskanian Վարդան Օսկանյան
 Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2024
Վարդան Օսկանյան
Բաժանորդագրվել
Դիվանագետը կարևոր է համարում Արցախի հարցը կրկին բանակցային օրակարգում ներառելը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամեն գնով կվերցնի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», այդ թվում՝ մեկօրյա պատերազմի միջոցով։ Այս մասին տեսաուղերձում ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ մեկնաբանելով Ալիևի հարցազրույցը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են։ Նրա խոսքով` չհամաձայնեցված հոդվածներից մեկը վերաբերում է ընդհանուր սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն, երկրորդը՝ միջազգային դատարաններում միմյանց դեմ ներկայացված հայցերից հրաժարվելուն։ Իսկ մինչ համաձայնագրի ստորագրումը, ըստ Ադրբեջանի նախագահի, Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
Փաշինյանը դեմ չէ խաղաղության պայմանագիր կնքելու համար Ալիևի պայմաններին` վերապահումներով
Վարդան Օսկանյանը նշել է, որ համաձայնագրով Երևանն արդեն իսկ մի շարք միակողմանի զիջումների է գնացել, սակայն Բաքուն մի շարք նոր պահանջներ է առաջադրել`«300 հազար ադրբեջանցիների վերադարձ», ԵՄ դիտորդների դուրսբերում, զենքի գնման արգելք, Սահմանադրության փոփոխություններ և միջազգային հայցերի հետկանչ։
«Ալիևը չի խոսում միջանցքի մասին, նախկինում է խոսել, բայց ես կարծում եմ, որ միջանցքի պահանջը ցուցակում կա, ուղղակի Ալիևը կարիք չի զգում դրա մասին խոսելու, որովհետև ինքը համարում է, որ դրա լուծումն իր համար ամենահասանելին է: Ադրբեջանն ուղղակի կմտնի և կվերցնի: Ալիևն ինքն համարում է, որ Փաշինյանը խոստացել է միջանցքը, և դա արդեն իր իրավունքն է մտնել և վերցնել: Այնպես որ սա իսկապես լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- ասել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը։
Օսկանյանի տեսանկյունից հայկական կողմը մտահոգվելու լուրջ առիթ ունի։ Նա համոզված է, որ Ալիևը պատրաստ է իր նպատակին հասնել նույնիսկ կայծակնային պատերազմի միջոցով՝ անկախ նոր զոհերից։
Ինչ վերաբերում է Երևանի դիրքորոշմանը, ապա, ինչպես նշել է դիվանագետը, Փաշինյանի ռեժիմը շահում է նման իրավիճակից, քանի որ այս դեպքում այն կրկին մոլորության մեջ է գցելու հասարակությանը՝ պնդելով, որ Հայաստանը չի կարողացել հետ մղել Ադրբեջանի զինված ուժերի գերակա ուժերին։
«Փաշինյանն իր պատասխանով միաժամանակ 2 բան ապացուցեց, առաջինը, որ ՀՀ-ն սուվերեն պետություն չէ, Փաշինյանի պատասխանը պիտի լիներ, որ դա քո գործը չէ, մենք որպես սուվերեն պետություն ումից ինչ զենք ուզում ենք, գնում ենք, գնա, դու քո խնդիրներով զբաղվի: Բայց նա միայն արդարացավ: Երկրորդը՝ որ նա ապացուցեց, որ այս 6 տարվա ընթացքում ինքը դիվանագիտությունից նոր բան չի սովորել: Փաշինյանի դիվանագիտական փորձը դա ձախողության փորձ է: Ինչ արել է դիվանագիտության մեջ, դա այս արդյունքներն են և շարունակվող զիջումները»,-ասել է Օսկանյանը:
Այս համատեքստում նա ընդգծել է Արցախի հիմնախնդրի վերաներկայացման կարևորությունը, արցախցիներին բանակցային օրակարգ վերադարձնելու խնդիրը։
Օսկանյանը նշել է, որ Եվրախորհրդարանը պարբերաբար քննարկում է այդ հարցը, որոշ եվրոպական երկրներ կոչ են անում Բաքվին, սակայն Երևանը լռում է։
«Արցախի հարցը օրակարգում կրկին ներառելը կօգնի լուծել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ «միջանցքի» խնդիրը, հավասարակշռությունը կվերականգնվի, և Հայաստանի ազդեցությունը կաճի»,- կարծում է Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարի խոսքով` հայկական կողմն այս հարցում կարող է միջազգային աջակցություն ստանալ։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող կետը։
Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա:
Լրահոս
0