https://arm.sputniknews.ru/20241220/turqian-ksharunaki-bvolvor-ughghutjunnervov-neghy-gcel-israjelin-erdvoghan-84158286.html
Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին. Էրդողան
Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին. Էրդողան
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը խոսել է Իսրայելի ագրեսիայի մասին` նշելով, որ այն մշտապես սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ 20.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-20T16:11+0400
2024-12-20T16:11+0400
2024-12-20T16:12+0400
թուրքիա
սիրիա
իսրայել
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/12/82008972_0:0:1279:719_1920x0_80_0_0_0781c34182329e91151b714d53011d42.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին՝ ստիպելով գործել օրենքին համապատասխան։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ Իսրայելի համար օրինաչափ են դարձել միջազգային իրավունքի խախտումները:«Նրանք Գազայում ոտնահարել են միջազգային իրավունքը, և աշխարհը լռել է։ Նրանք բռնազավթել են ինքնիշխան Լիբանանի տարածքը և արյուն թափել, և աշխարհը կրկին լռել է։ Այսօր Իսրայելի անխոհեմությունը տարածվել է Սիրիա։ Գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1967 թվականի 242 բանաձևը, որը վերաբերում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացմանը։ Այս բանաձևը դատապարտում է օկուպացիան և պահանջում է տարածաշրջանից Իսրայելի հեռացումը։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը միջոցներ ձեռնարկի այդ բանաձևի մասին հիշեցնելու և իրականացնելու համար», – լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։Ինչպես նշել է Էրդողանը, արևմտյան երկրները, թեև թույլ, բայց սկսել են հանդես գալ իսրայելական օկուպացիայի դեմ։Էրդողանն ընդգծել է, որ «իսրայելական ագրեսիան, որը մշտապես սպառնում է մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, պետք է դադարեցվի, քանի դեռ շատ ուշ չէ»:Հիշեցնենք, որ Բաշար Ասադի հեռանալուց հետո Իսրայելի բանակը գրավել է Գոլանի շրջանի չեզոք գոտի և դրան հարող Սիրիայի հարավային մի շարք շրջաններ՝ խախտելով 1974թ.ուժերի անջատման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի դրույթները: Բացի այդ, հրեական պետության ռազմաօդային ուժերը զանգվածային ռմբահարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին:
թուրքիա
սիրիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/12/82008972_124:0:1261:853_1920x0_80_0_0_40f7cd7bdc45a10b4e2571296467c1fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, սիրիա, իսրայել, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, սիրիա, իսրայել, ռեջեփ թայիփ էրդողան
Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին. Էրդողան
16:11 20.12.2024 (Թարմացված է: 16:12 20.12.2024) Թուրքիայի նախագահը խոսել է Իսրայելի ագրեսիայի մասին` նշելով, որ այն մշտապես սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին՝ ստիպելով գործել օրենքին համապատասխան։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ Իսրայելի համար օրինաչափ են դարձել միջազգային իրավունքի խախտումները:
«Նրանք Գազայում ոտնահարել են միջազգային իրավունքը, և աշխարհը լռել է։ Նրանք բռնազավթել են ինքնիշխան Լիբանանի տարածքը և արյուն թափել, և աշխարհը կրկին լռել է։ Այսօր Իսրայելի անխոհեմությունը տարածվել է Սիրիա։ Գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1967 թվականի 242 բանաձևը, որը վերաբերում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացմանը։ Այս բանաձևը դատապարտում է օկուպացիան և պահանջում է տարածաշրջանից Իսրայելի հեռացումը։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը միջոցներ ձեռնարկի այդ բանաձևի մասին հիշեցնելու և իրականացնելու համար», – լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
Ինչպես նշել է Էրդողանը, արևմտյան երկրները, թեև թույլ, բայց սկսել են հանդես գալ իսրայելական օկուպացիայի դեմ։
«Վաղ թե ուշ Իսրայելը կհասկանա, որ միջազգային իրավունքն իրեն պարտավորեցնում է։ Մենք կշարունակենք բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին և կստիպենք նրան գործել օրենքին համապատասխան։ Սակայն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները՝ Իսրայելին թույլ չտալու օգուտ քաղել Սիրիայում ստեղծված իրավիճակից։ Եվ այստեղ արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, պարզապես պարտավոր են կանգնեցնել Իսրայելին», - ասել է Թուրքիայի առաջնորդը։
Էրդողանն ընդգծել է, որ «իսրայելական ագրեսիան, որը մշտապես սպառնում է մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, պետք է դադարեցվի, քանի դեռ շատ ուշ չէ»:
Հիշեցնենք, որ Բաշար Ասադի հեռանալուց հետո Իսրայելի բանակը գրավել է Գոլանի շրջանի չեզոք գոտի և դրան հարող Սիրիայի հարավային մի շարք շրջաններ՝ խախտելով 1974թ.ուժերի անջատման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի դրույթները: Բացի այդ, հրեական պետության ռազմաօդային ուժերը զանգվածային ռմբահարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին: