https://arm.sputniknews.ru/20241219/verin-larsi-tshanaparhy-bacvel-e-tetev-mardatar-avtvomeqenaneri-hamar-84113209.html
Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Sputnik Արմենիա
Գուդաուրի-Կոբի հատվածում շուրջօրյա երթևեկությունն ապահովվում է ձնահոսքից պաշտպանող թունելներով: 19.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-19T12:45+0400
2024-12-19T12:45+0400
2024-12-19T12:46+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
վերին լարս
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/1736/66/17366676_0:167:1601:1067_1920x0_80_0_0_36c4eef99d9d4ddcc8eea358614b7e17.jpg
ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի — Sputnik. Վերին Լարսի անցակետով (վրաց-ռուսական սահման) անցնող ճանապարհը բացվելէ մարդատար ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։Ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր դեկտեմբերի 18-ին։Բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ մերկասառույցի պատճառով:Գուդաուրի-Կոբի հատվածում շուրջօրյա երթևեկությունն ապահովվում է ձնահոսքից պաշտպանող թունելներով:Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1736/66/17366676_0:0:1423:1067_1920x0_80_0_0_35ef8c32ff45254f8af5a4d992a5560d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, վերին լարս, ճանապարհ
հայաստան, վրաստանի հանրապետություն, վերին լարս, ճանապարհ
Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար
12:45 19.12.2024 (Թարմացված է: 12:46 19.12.2024) Գուդաուրի-Կոբի հատվածում շուրջօրյա երթևեկությունն ապահովվում է ձնահոսքից պաշտպանող թունելներով:
ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի — Sputnik. Վերին Լարսի անցակետով (վրաց-ռուսական սահման) անցնող ճանապարհը բացվելէ մարդատար ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր դեկտեմբերի 18-ին։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կատարված մաքրման աշխատանքներից հետո մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերսկսվել է», – ասված է հաղորդագրության մեջ:
Բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ մերկասառույցի պատճառով:
Գուդաուրի-Կոբի հատվածում շուրջօրյա երթևեկությունն ապահովվում է ձնահոսքից պաշտպանող թունելներով:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: