00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ցանկանում է ԶՊՄԿ բաժնետոմսերի պետական փաթեթը բորսա դուրս բերել

© SputnikԶՊՄԿ
ԶՊՄԿ - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2024
ԶՊՄԿ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԶՊՄԿ–ն ՀՀ պետական բյուջե է վճարել է 33 մլրդ 259 մլն դրամ` որպես ՀՀ կառավարության շահաբաժին։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի պետական փաթեթը` 21,8 % բորսա դուրս կբերվի, սակայն մինչ այդ ընկերությունը պետք է դուրս գա կորպորատիվ կառավարման նոր մակարդակի։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` կառավարությունն իր բաժնետոմսերի փաթեթը պետք է օգտագործի այդ նպատակին հասնելու համար, ընդ որում` պետք է այնպիսի կանոններ սահմանել, որպեսզի այդ բաժնետոմսերը գնեն ոչ թե կորպորացիաները, այլ ՀՀ հասարակ քաղաքացիները:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ կոմբինատի հիմնական բաժնետեր «Գեոպրոմայնինգ» ընկերության հետ խորհրդակցությունները ցույց են տալիս, որ իրենք պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ և պատրաստվում են հրավիրել գերմանական խորհրդատվական ընկերությանը` կորպորատիվ կառավարման թափանցիկությունը բարձրացնելու համար:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելացրեց, որ հաջորդ տարի, բացի ֆինանսական հաշվետվությունից, ԶՊՄԿ–ն կհրապարակի ևս երեք հաշվետվություն՝ կայուն զարգացման, բնապահպանական և սոցիալական պատասխանատվության վերաբերյալ:
Նրա խոսքով` այդ հաշվետվություններից հանրությանը պարզ կդառնա, որ կոմբինատի շահույթն ավելի ցածր է եղել բնապահպանական նախագծերի լրացուցիչ ծախսերի պատճառով:
Նշենք, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ԶՊՄԿ–ն ՀՀ պետական բյուջե է վճարել է 33 մլրդ 259 մլն դրամ` որպես կառավարության շահաբաժին։
Հիշեցնենք, որ 2021 թ. սեպտեմբերին ԶՊՄԿ մեծամասնական բաժնետեր է դարձել ռուսական «Գեոպրոմայնինգ» կորպորացիան, որը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել կոմբինատի բաժնետոմսերի 15 %–ը։
Լրահոս
0