https://arm.sputniknews.ru/20241219/hnaravvor-e-argelvi-naev-rusastani-hajeri-miutjan-ghekavari-mutqy-hajastan-tert-84104537.html
Հնարավոր է` արգելվի նաև Ռուսաստանի հայերի միության ղեկավարի մուտքը Հայաստան․ ԶԼՄ
Հնարավոր է` արգելվի նաև Ռուսաստանի հայերի միության ղեկավարի մուտքը Հայաստան․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, «սև ցուցակում» ավելի քան 550 անուն կա։ 19.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-19T10:18+0400
2024-12-19T10:18+0400
2024-12-19T14:45+0400
հայաստան
ռուսաստան
արա աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77160857_27:198:1573:1068_1920x0_80_0_0_1adb08061f5447bd8c53ac190681e5e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` արգելվի նաև Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։Պարբերականի տեղեկություններով` ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ արգելվել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան, ինչը Ռուսաստանում գնահատեցին որպես ոչ բարեկամական քայլ: Նախնական տվյալով՝ նա Երևան էր եկել ծնողների գերեզման այցելելու նպատակով, սակայն նրան թույլ չէին տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան:Ըստ «Փաստի»` կա տեսակետ, որ այսպիսով իշխանությունները համապատասխան տեղեկատվական ֆոն են ապահովում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77160857_160:0:1584:1068_1920x0_80_0_0_e0f22b90cc9f93018e489410ae1076c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, արա աբրահամյան
հայաստան, ռուսաստան, արա աբրահամյան
Հնարավոր է` արգելվի նաև Ռուսաստանի հայերի միության ղեկավարի մուտքը Հայաստան․ ԶԼՄ
10:18 19.12.2024 (Թարմացված է: 14:45 19.12.2024) «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, «սև ցուցակում» ավելի քան 550 անուն կա։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` արգելվի նաև Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։
Պարբերականի տեղեկություններով` ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։
Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ
արգելվել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան, ինչը Ռուսաստանում
գնահատեցին որպես ոչ բարեկամական քայլ: Նախնական տվյալով՝ նա Երևան էր եկել ծնողների գերեզման այցելելու նպատակով, սակայն նրան թույլ չէին տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան:
««Քաղհասարակության»՝ իշխանության շահերը սպասարկող մի քանի ներկայացուցիչներ և ՔՊ-ին կից որոշ մինի-կուսակցությունների ղեկավարներ այնքան են ոգևորվել, որ նույնիսկ սկսել են տարբեր անուններ շրջանառել, չի բացառվում՝ հենց վերը նշված ցուցակից»,– գրում է թերթը:
Ըստ «Փաստի»` կա տեսակետ, որ այսպիսով իշխանությունները համապատասխան տեղեկատվական ֆոն են ապահովում։