https://arm.sputniknews.ru/20241219/hatuk-gvortsvoghutjan-taratsqum-iravitshakn-armatapes-pvokhvum-e-putin-84119325.html
Հատուկ գործողության տարածքում իրավիճակն արմատապես փոխվում է. Պուտին
Հատուկ գործողության տարածքում իրավիճակն արմատապես փոխվում է. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսական բանակը զգալի տեմպերով առաջ է շարժվում մարտական շփման գծի ամբողջ երկայնքով։ 19.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-19T14:04+0400
2024-12-19T14:04+0400
2024-12-19T14:11+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
ուկրաինա
կուրսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/13/84116202_0:0:1600:901_1920x0_80_0_0_6b7a2e5408afc6d0e2711e30a1fb81fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռազմական հատուկ գործողության գոտում իրավիճակն արմատապես փոխվում է: Ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Պուտինի խոսքով` նման հաջողությունները բացատրվում են առաջին հերթին այն հանգամանքով, որ նախորդ տարի հակառակորդը հարձակման անհաջող փորձեր ձեռնարկեց, և նրան տեխնիկայի և կենդանի ուժի հսկայական վնաս հասցվեց։ Հետո ռուսական բանակը սկսեց առաջ շարժվել։«Մարտական գործողությունները բարդ բան են, ուստի նախապես կանխագուշակելը դժվար է, բայց Ռուսաստանը շարժվում է իր առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ»,– հավելեց ՌԴ նախագահը։Անդրադառնալով Կուրսկի մարզում տիրող իրավիճակին՝ Պուտինն ընդգծեց, որ ինքը պատկերացում ունի, թե երբ Ուկրաինայի զինված ուժերը դուրս կբերվեն այնտեղից, սակայն հստակ ժամկետ չի կարող նշել:«Տղաները կռվում են, հենց հիմա կռիվ է գնում, մենք նրանց հաստատ նոկաուտի կենթարկենք»,- հավելեց նա:Պուտինը բացթողում համարեց այն, որ Կուրսկի մարզում կռվողները չեն վճարվում որպես ռազմական հատուկ գործողության մասնակիցներ։Ռուսաստանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց մարտիկներին հերոսության և նվիրվածության համար։ Նա հայտնեց, որ վերջերս Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային հետևակի 155-րդ բրիգադի զինծառայողներն իրեն են նվիրել իրենց ստորաբաժանման մարտական դրոշի կրկնօրինակը: Պուտինը նվերը բերել էր իր հետ և խնդրեց այն ցուցադրել դահլիճում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/13/84116202_55:0:1515:1095_1920x0_80_0_0_5a702ef8f9270dc4f991a4bc8de9b389.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա, կուրսկ
ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա, կուրսկ
Հատուկ գործողության տարածքում իրավիճակն արմատապես փոխվում է. Պուտին
14:04 19.12.2024 (Թարմացված է: 14:11 19.12.2024) Ռուսական բանակը զգալի տեմպերով առաջ է շարժվում մարտական շփման գծի ամբողջ երկայնքով։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռազմական հատուկ գործողության գոտում իրավիճակն արմատապես փոխվում է: Ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Խոսքը 100, 200, 500 մետր առաջխաղացման մասին չէ։ Մեր մարտիկները տարածքներ են վերադարձնում քառակուսի կիլոմետրերով։ Ուզում եմ ընդգծել՝ ամեն օր»,- ասաց նա։
Պուտինի խոսքով` նման հաջողությունները բացատրվում են առաջին հերթին այն հանգամանքով, որ նախորդ տարի հակառակորդը հարձակման անհաջող փորձեր ձեռնարկեց, և նրան տեխնիկայի և կենդանի ուժի հսկայական վնաս հասցվեց։ Հետո ռուսական բանակը սկսեց առաջ շարժվել։
«Մարտական գործողությունները բարդ բան են, ուստի նախապես կանխագուշակելը դժվար է, բայց Ռուսաստանը շարժվում է իր առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ»,– հավելեց ՌԴ նախագահը։
Անդրադառնալով Կուրսկի մարզում տիրող իրավիճակին՝ Պուտինն ընդգծեց, որ ինքը պատկերացում ունի, թե երբ Ուկրաինայի զինված ուժերը դուրս կբերվեն այնտեղից, սակայն հստակ ժամկետ չի կարող նշել:
«Տղաները կռվում են, հենց հիմա կռիվ է գնում, մենք նրանց հաստատ նոկաուտի կենթարկենք»,- հավելեց նա:
Պուտինը բացթողում համարեց այն, որ Կուրսկի մարզում կռվողները չեն վճարվում որպես ռազմական հատուկ գործողության մասնակիցներ։
Ռուսաստանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց մարտիկներին հերոսության և նվիրվածության համար։ Նա հայտնեց, որ վերջերս Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային հետևակի 155-րդ բրիգադի զինծառայողներն իրեն են նվիրել իրենց ստորաբաժանման մարտական դրոշի կրկնօրինակը: Պուտինը նվերը բերել էր իր հետ և խնդրեց այն ցուցադրել դահլիճում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։