https://arm.sputniknews.ru/20241219/gurgen-arsenjann-anhetetutjun-e-anvanel-rd-hajeri-sev-cucaki-masin-lury-84125643.html
Գուրգեն Արսենյանն անհեթեթություն է անվանել ՌԴ հայերի «սև ցուցակի» մասին լուրը
Գուրգեն Արսենյանն անհեթեթություն է անվանել ՌԴ հայերի «սև ցուցակի» մասին լուրը
Sputnik Արմենիա
Մոսկվայում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ շիզոֆրենիայի դեպքում պետք է դիմել բժիշկներին: 19.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-19T15:49+0400
2024-12-19T15:49+0400
2024-12-19T15:50+0400
հայաստան
ռուսաստան
գուրգեն արսենյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/10/79543863_0:0:1200:676_1920x0_80_0_0_e21efe2951872fc95c3273786b6aaa45.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Sputnik-ի հետ զրույցում անհեթեթություն է անվանել ռուսաստանցի հայերի «սև ցուցակի» մասին հրապարակումը։Ավելի վաղ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։Դեսպանը նշել է, որ նման հրապարակումը դուրս է ողջախոհության շրջանակներից։ Վերջում նա հեգնանքով ավելացրել է, որ ինքն էլ է սիրում ֆանտաստիկա, բայց գիտական ժանրի լուրջ գործեր է նախընտրում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/10/79543863_0:0:1156:867_1920x0_80_0_0_b48fe2decc91654ea733eb691973194f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, գուրգեն արսենյան
հայաստան, ռուսաստան, գուրգեն արսենյան
Գուրգեն Արսենյանն անհեթեթություն է անվանել ՌԴ հայերի «սև ցուցակի» մասին լուրը
15:49 19.12.2024 (Թարմացված է: 15:50 19.12.2024) Մոսկվայում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ շիզոֆրենիայի դեպքում պետք է դիմել բժիշկներին:
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Sputnik-ի հետ զրույցում անհեթեթություն է անվանել ռուսաստանցի հայերի «սև ցուցակի» մասին հրապարակումը։
Ավելի վաղ «Փաստ» օրաթերթը
գրել էր, որ ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։
«Շիզոֆրենիայի դեպքում պետք է դիմել բժիշկներին, որ նրանք մեկնաբանեն դա: Այլ բառեր չունեմ: Ինչպե՞ս էր կոչվում հիվանդանոցը, որտեղ պահում էին խելագարներին: Հայտնի սովետական հիվանդանոց կար... Այդ ցուցակում ես կընդգրկեի նաև Չինգիզ խանին, նրան նույնպես պետք չէ թողնել Հայաստան», - ասել է Արսենյանը։
Դեսպանը նշել է, որ նման հրապարակումը դուրս է ողջախոհության շրջանակներից։ Վերջում նա հեգնանքով ավելացրել է, որ ինքն էլ է սիրում ֆանտաստիկա, բայց գիտական ժանրի լուրջ գործեր է նախընտրում: