https://arm.sputniknews.ru/20241219/egiptvosi-nakhagahy-hajtararel-e-adrbejani-islamakan-utnjakin-mianalu-masin-84134402.html
Եգիպտոսի նախագահը հայտարարել է Ադրբեջանի՝ «Իսլամական ութնյակին» միանալու մասին
Եգիպտոսի նախագահը հայտարարել է Ադրբեջանի՝ «Իսլամական ութնյակին» միանալու մասին
Sputnik Արմենիա
«Իսլամական ութնյակը» ստեղծվել է 1997 թվականին Ստամբուլում։ Միավորման հայտարարված նպատակը մասնակից երկրների միջև տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունն... 19.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-19T19:11+0400
2024-12-19T19:11+0400
2024-12-19T19:12+0400
եգիպտոս
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/04/02/040210_0:0:3084:1736_1920x0_80_0_0_f58668b280316dad9c982c2b13bafb6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակին (D-8), որի կազմում են Եգիպտոսը, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան և Նիգերիան: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կազմակերպության գագաթնաժողովում, որն անցկացվում է Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։Գագաթաժողովին Ադրբեջանը ներկայացնում է վարչապետ Ալի Ասադովը:«Իսլամական ութնյակը» ստեղծվել է 1997 թվականին Ստամբուլում՝ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Նեջմեդդին Էրբաքանի նախաձեռնությամբ։ Միավորման հայտարարված նպատակը մասնակից երկրների միջև տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունն է։D-8-ի 11-րդ գագաթնաժողովն անցկացվում է «Ներդրումներ երիտասարդությունում և աջակցություն փոքր ու միջին բիզնեսին. ապագայի տնտեսության ձևավորում» կարգախոսի ներքո: Միջոցառմանը մասնակցում են ոչ միայն անդամ երկրների առաջնորդները, այլև բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյթան:Փակ նիստում մասնակիցները նախատեսում են քննարկել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ներառյալ Գազայի հատվածի էսկալացիան, ինչպես նաև իրավիճակը Լիբանանում և Սիրիայում:
եգիպտոս
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/04/02/040210_353:0:3084:2048_1920x0_80_0_0_93ba8133c9fb936394bf9493ec19c29b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եգիպտոս, ադրբեջան
Եգիպտոսի նախագահը հայտարարել է Ադրբեջանի՝ «Իսլամական ութնյակին» միանալու մասին
19:11 19.12.2024 (Թարմացված է: 19:12 19.12.2024) «Իսլամական ութնյակը» ստեղծվել է 1997 թվականին Ստամբուլում։ Միավորման հայտարարված նպատակը մասնակից երկրների միջև տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունն է։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակին (D-8), որի կազմում են Եգիպտոսը, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան և Նիգերիան: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կազմակերպության գագաթնաժողովում, որն անցկացվում է Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։
«Շնորհավորում եմ Ադրբեջանին D-8-ին միանալու կապակցությամբ։ Այս քայլը նոր էջ կբացի մեր երկրների հարաբերություններում և կազմակերպության ներսում կհարստացնի քննարկումները»,-հայտարարել է աս-Սիսին։
Գագաթաժողովին Ադրբեջանը ներկայացնում է վարչապետ Ալի Ասադովը:
«Իսլամական ութնյակը» ստեղծվել է 1997 թվականին Ստամբուլում՝ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Նեջմեդդին Էրբաքանի նախաձեռնությամբ։ Միավորման հայտարարված նպատակը մասնակից երկրների միջև տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունն է։
D-8-ի 11-րդ գագաթնաժողովն անցկացվում է «Ներդրումներ երիտասարդությունում և աջակցություն փոքր ու միջին բիզնեսին. ապագայի տնտեսության ձևավորում» կարգախոսի ներքո: Միջոցառմանը մասնակցում են ոչ միայն անդամ երկրների առաջնորդները, այլև բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյթան:
Փակ նիստում մասնակիցները նախատեսում են քննարկել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ներառյալ Գազայի հատվածի էսկալացիան, ինչպես նաև իրավիճակը Լիբանանում և Սիրիայում: