00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեկտեմբերին ՀՀ–ում սպանդանոցների հզորությունները չեն բավարարում․ Բաբկեն Պիպոյան

© Sputnik / Andranik GhazaryanԲաբկեն Պիպոյան
Բաբկեն Պիպոյան - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2024
Բաբկեն Պիպոյան
Բաժանորդագրվել
Պիպոյանը նշում է, որ սպանդանոցն ամբողջական համակարգ է, որի խնդիրները սիրողական մակարդակով հնարավոր չէ լուծել։
ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի սպանդանոցների հզորությունները դեկտեմբերին չեն հերիքում, քանի որ մորթի պահանջարկն ավելանում է, հետևաբար պետությունը պետք է համապատասխան մեխանիզմներ մշակի այդ ուղղությամբ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Դեկտեմբերի 13-ին հայտնել էինք, որ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել «Գումի» շուկայում և մոտ 1 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս հայտնաբերել։
«Եթե այնպիսի սպանդանոց լինի, որի հզորությունը բավականացնի դեկտեմբերին, ապա այն շատ կլինի հունվարին։ Եթե հունվարին բավականացնի, ապա չի բավարարի դեկտեմբերին։ Դա նշանակում է` պետությունը պետք է բալանսավորված լուծում գտնի, իսկ դա հնարավոր կլինի միայն ճշգրիտ հաշվարկների դեպքում»,– ասաց նա։
Պիպոյանի խոսքով` սպանդանոցն ամբողջական համակարգ է, որի խնդիրները սիրողական մակարդակով հնարավոր չէ լուծել։ Ըստ նրա` պետք են ճշգրիտ հաշվարկներ ու վերահսկողություն, եթե դա չլինի, ապա սպանդանոցներն ինչպես բացվեն, այնպես էլ կփակվեն։
Փորձագետը նշեց, որ արդեն մի քանի ամիս է ՝ էկոնոմիկայի նախարարությունից և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից խնդրում է տրամադրել դեկտեմբերին մորթված անասունների և սպանդանոցների հզորությունների թվերը: Սակայն նման տվյալներ նրան չեն տրամադրում։ Ըստ այդմ` փորձագետը կարծում է, որ հաշվարկներ պարզապես չկան։
Հիշեցնենք` օրենքը, որը պարտավորեցնում է անասունների սպանդ իրականացնել միայն սպանդանոցներում, ուժի մեջ է մտել 2023 թվականի վերջին։
Լրահոս
0