https://arm.sputniknews.ru/20241219/amerikjan-hop-y-oreshniky-khvocelu-hnaravvorutjun-chuni-putiny-pvordzarkum-e-arajarkum-84121030.html
Ամերիկյան ՀՕՊ-ը «Օրեշնիկը» խոցելու հնարավորություն չունի. Պուտինը փորձարկում է առաջարկում
Ամերիկյան ՀՕՊ-ը «Օրեշնիկը» խոցելու հնարավորություն չունի. Պուտինը փորձարկում է առաջարկում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահն Արևմուտքին առաջարկում է Կիևում խոցման օբյեկտ ընտրել, այնտեղ կենտրոնացնել ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը և հետևել... 19.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-19T14:40+0400
2024-12-19T14:40+0400
2024-12-19T14:49+0400
ռուսաստան
«օրեշնիկ» հրթիռային համակարգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/13/84118866_0:0:1920:1080_1920x0_80_0_0_41ebeb3efd463fc1e71a0564154bba2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկյան ՀՕՊ համակարգերը «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռը խոցելու հնարավորություն չունեն։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով որոշ արևմտյան փորձագետների պնդումներն այն մասին, թե «Օրեշնիկը» հին, խորհրդային սպառազինության մոդիֆիկացիա է։Պուտինի խոսքով՝ «Օրեշնիկը» ժամանակակից և արդյունավետ համալիր է, որը կարող է հաղթահարել ՀՕՊ-ն ու հավանական հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունը։Նա նշեց` «Օրեշկինի» հեռահարությունն ավելի մեծ է։ Եվ եթե այն տեղադրվի կասեցման գոտուց 2 հազար կիլոմետր հեռավորության վրա, ապա Լեհաստանում եղած հակահրթիռները պարզապես չեն հասնի դրանց։ՌԴ–ն պատրաստ է նոր «մեսիջներ» ուղարկել Արևմուտքին. Լավրովը` «Օրեշնիկի» փորձարկման մասինՊուտինը կարծում է, որ այդ մենամարտին հետևելն օգտակար և հետաքրքիր կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։Հիշեցնենք, որ նոյեմբերին, ի պատասխան արևմտյան զենքի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների, Ռուսաստանը ոչ միջուկային հիպերձայնային սարքավորումներով հագեցած «Օրեշնիկով» հարված հասցրեց Դնեպրոպետրովսկում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը: Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս պետք է ապահովվի նման համալիրների սերիական արտադրությունը՝ Ռուսաստանի և դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար:Լուկաշենկոն «Օրեշնիկ» համալիրի տեղակայման վերաբերյալ հանձնարարական է տվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/13/84118866_200:0:1640:1080_1920x0_80_0_0_a4a87b18fde3527d5f0c9663c8c7cd3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, «օրեշնիկ» հրթիռային համակարգ, видео
ռուսաստան, «օրեշնիկ» հրթիռային համակարգ, видео
Ամերիկյան ՀՕՊ-ը «Օրեշնիկը» խոցելու հնարավորություն չունի. Պուտինը փորձարկում է առաջարկում
14:40 19.12.2024 (Թարմացված է: 14:49 19.12.2024) Ռուսաստանի նախագահն Արևմուտքին առաջարկում է Կիևում խոցման օբյեկտ ընտրել, այնտեղ կենտրոնացնել ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը և հետևել «Օրեշնիկի» գործողություններին:
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկյան ՀՕՊ համակարգերը «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռը խոցելու հնարավորություն չունեն։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով որոշ արևմտյան փորձագետների պնդումներն այն մասին, թե «Օրեշնիկը» հին, խորհրդային սպառազինության մոդիֆիկացիա է։
Պուտինի խոսքով՝ «Օրեշնիկը» ժամանակակից և արդյունավետ համալիր է, որը կարող է հաղթահարել ՀՕՊ-ն ու հավանական հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունը։
«Օրինակ` եթե խոսենք ամերիկացիների կողմից Ռումինիայում և Լեհաստանում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ապա այդ հրթիռների որսման առավելագույն հեռահարությունը կազմում է 1000 կիլոմետր, իսկ բարձրությունը՝ 500 կմ: Մասնավորապես, խոսքը Լեհաստանում տեղակայված համակարգերի մասին է»,– ասաց ՌԴ նախագահը։
Նա նշեց` «Օրեշկինի» հեռահարությունն ավելի մեծ է։ Եվ եթե այն տեղադրվի կասեցման գոտուց 2 հազար կիլոմետր հեռավորության վրա, ապա Լեհաստանում եղած հակահրթիռները պարզապես չեն հասնի դրանց։
«Թող արևմտյան փորձագետները Կիևում «Օրեշնիկի» խոցման օբյեկտ առաջարկեն, այնտեղ կենտրոնացնեն իրենց ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության բոլոր ուժերը, իսկ մենք հարվածենք «Օրեշնիկով» և տեսնենք, թե ինչ կլինի։ Մենք պատրաստ ենք նման փորձի։ Դա կլինի բարձր տեխնոլոգիական մենամարտ»,- հավելեց Ռուսաստանի նախագահը։
Պուտինը կարծում է, որ այդ մենամարտին հետևելն օգտակար և հետաքրքիր կլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերին, ի պատասխան արևմտյան զենքի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների, Ռուսաստանը ոչ միջուկային հիպերձայնային սարքավորումներով հագեցած «Օրեշնիկով» հարված հասցրեց Դնեպրոպետրովսկում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը: Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս պետք է ապահովվի նման համալիրների սերիական արտադրությունը՝ Ռուսաստանի և դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար: