https://arm.sputniknews.ru/20241219/amenaharmaravet-hjuranvocnery-erevanum-en-amenamaqurnery-chinastanum-hetazvotutjun-84110152.html
Ամենահարմարավետ հյուրանոցները Երևանում են, ամենամաքուրները` Չինաստանում. հետազոտություն
Ամենահարմարավետ հյուրանոցները Երևանում են, ամենամաքուրները` Չինաստանում. հետազոտություն
Sputnik Արմենիա
Վերլուծությունը ցույց է տվել, որ երևանյան հյուրանոցների ծառայություններից օգտված անձանց գոհացրել է գին/որակ հարաբերակցությունը։ 19.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-19T12:26+0400
2024-12-19T12:26+0400
2024-12-19T12:29+0400
հայաստան
հյուրանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/924/35/9243545_0:320:3072:2048_1920x0_80_0_0_fe5a358092fc7ba31d88a7a26e36b687.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ամենահարմարավետ հյուրանոցները գտնվում են Հայաստանի մայրաքաղաքում, իսկ ամենամաքուրները` Չինաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «OneTwoTrip» ճանապարհորդությունների պլանավորման ծառայության անցկացրած հետազոտության արդյունքներին։Ծառայությունը հյուրանոցների վարկանիշ է կազմել՝ հիմք ընդունելով իր հաճախորդների գնահատականները։ Նրանք հյուրանոցները գնահատել են 1-ից 10 սանդղակով՝ ըստ գտնվելու վայրի, գին/որակ հարաբերակցության, անձնակազմի աշխատանքի, հարմարավետության և սենյակների մաքրության:Ծառայությունը նշել է նաև, թե որ երկրների հյուրանոցների անձնակազմի աշխատանքն է դուր եկել մարդկանց։ Այդ ցուցանիշով առաջին տեղում Կատարի մայրաքաղաք Դոհան է ( 9,9 միավոր), որտեղ աշխատում են ամենաուշադիր և բարեհամբույր աշխատակիցները։ Դոհային հաջորդում են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը (9,3) և Բալի կղզու Ուբուդ քաղաքը (9,2):«Լավագույն հյուրանոցները, ըստ գտնվելու վայրի, Շենչժենում են. Չինաստանի հարավ-արևելքում գտնվող հյուրանոցների միջին գնահատականը 9,7 միավոր է: Մի շարք հյուրանոցների հյուրեր նշում են, որ իրենց սենյակի պատուհանից գեղեցիկ տեսարան է բացվում, իսկ հյուրանոցները մոտ են տեսարժան վայրերին: Տեղանքի առումով հարմար են նաև Սամարղանդի(9.6) և Վենետիկի (9.4) հյուրանոցները»,- ասվում է ուսումնասիրության մեջ:Վերլուծաբանները նշել են, որ գին/որակ լավագույն համադրությունը, ըստ զբոսաշրջիկների, առաջարկում են Սամարղանդի հյուրանոցները (9,2 միավոր), իսկ երկրորդ և երրորդ տեղերում են Դոհան և Երևանը (8,9 և 8,8 համապատասխանաբար):Ամենամաքուր հյուրանոցները գտնվում են Շենչժենում՝ 9,6 միջին գնահատականով։ Հաջորդում են Սամարղանդը (9.3) և Բիշքեկը (9.1), որտեղ զբոսաշրջիկները գնահատել են հյուրանոցային սենյակների մաքրությունն ու ժամանակակից հարմարությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/924/35/9243545_341:0:3072:2048_1920x0_80_0_0_c96e3124594c2245a82ab9a4288e724d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հյուրանոց
Ամենահարմարավետ հյուրանոցները Երևանում են, ամենամաքուրները` Չինաստանում. հետազոտություն
12:26 19.12.2024 (Թարմացված է: 12:29 19.12.2024) Վերլուծությունը ցույց է տվել, որ երևանյան հյուրանոցների ծառայություններից օգտված անձանց գոհացրել է գին/որակ հարաբերակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ամենահարմարավետ հյուրանոցները գտնվում են Հայաստանի մայրաքաղաքում, իսկ ամենամաքուրները` Չինաստանում։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով «OneTwoTrip» ճանապարհորդությունների պլանավորման ծառայության անցկացրած հետազոտության արդյունքներին։
Ծառայությունը հյուրանոցների վարկանիշ է կազմել՝ հիմք ընդունելով իր հաճախորդների գնահատականները։ Նրանք հյուրանոցները գնահատել են 1-ից 10 սանդղակով՝ ըստ գտնվելու վայրի, գին/որակ հարաբերակցության, անձնակազմի աշխատանքի, հարմարավետության և սենյակների մաքրության:
«Ամենահարմարավետ հյուրանոցները կարելի է գտնել Երևանում. դրանք 10-ից 8,8 միավոր են վաստակել: Հյուրերը հաճախ նշում են, որ այնտեղ իրենց զգում են ինչպես տանը՝ շնորհիվ հյուրընկալ անձնակազմի և գեղեցիկ, հարմարավետ ինտերիերի: Բացի այդ, ամենաբարձր գնահատականի են արժանացել Բուդապեշտը (8,6), Գուանչժոուն (8,5)»,- նշված է ուսումնասիրության մեջ:
Ծառայությունը նշել է նաև, թե որ երկրների հյուրանոցների անձնակազմի աշխատանքն է դուր եկել մարդկանց։ Այդ ցուցանիշով առաջին տեղում Կատարի մայրաքաղաք Դոհան է ( 9,9 միավոր), որտեղ աշխատում են ամենաուշադիր և բարեհամբույր աշխատակիցները։ Դոհային հաջորդում են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը (9,3) և Բալի կղզու Ուբուդ քաղաքը (9,2):
«Լավագույն հյուրանոցները, ըստ գտնվելու վայրի, Շենչժենում են. Չինաստանի հարավ-արևելքում գտնվող հյուրանոցների միջին գնահատականը 9,7 միավոր է: Մի շարք հյուրանոցների հյուրեր նշում են, որ իրենց սենյակի պատուհանից գեղեցիկ տեսարան է բացվում, իսկ հյուրանոցները մոտ են տեսարժան վայրերին: Տեղանքի առումով հարմար են նաև Սամարղանդի(9.6) և Վենետիկի (9.4) հյուրանոցները»,- ասվում է ուսումնասիրության մեջ:
Վերլուծաբանները նշել են, որ գին/որակ լավագույն համադրությունը, ըստ զբոսաշրջիկների, առաջարկում են Սամարղանդի հյուրանոցները (9,2 միավոր), իսկ երկրորդ և երրորդ տեղերում են Դոհան և Երևանը (8,9 և 8,8 համապատասխանաբար):
Ամենամաքուր հյուրանոցները գտնվում են Շենչժենում՝ 9,6 միջին գնահատականով։ Հաջորդում են Սամարղանդը (9.3) և Բիշքեկը (9.1), որտեղ զբոսաշրջիկները գնահատել են հյուրանոցային սենյակների մաքրությունն ու ժամանակակից հարմարությունները։