https://arm.sputniknews.ru/20241218/inzhenerakan-ev-akademiakan-qaghaqnery-odanavakajannery-kapahvovven-5g-tsatskujtvov-84077754.html
Ինժեներական և ակադեմիական քաղաքները, օդանավակայանները կապահովվեն 5G ծածկույթով
Ինժեներական և ակադեմիական քաղաքները, օդանավակայանները կապահովվեն 5G ծածկույթով
Sputnik Արմենիա
Հանձնաժողովը հաստատել է նաև 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները։ 18.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-18T14:18+0400
2024-12-18T14:18+0400
2024-12-18T14:18+0400
հայաստան
երևանի ինժեներական քաղաք
ակադեմիական քաղաք
ինտերնետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1e/71699595_0:167:1600:1067_1920x0_80_0_0_c903241b73c71b068d2949cd597a7e0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ինժեներական քաղաքը, ակադեմիական քաղաքը, ՀՀ–ում գործող օդանավակայանները և մաքասակետերի տարածքները կապահովվեն 5G ծածկույթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։Հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատել է 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի ստեղծման ու նրա աշխատակարգի կանոնները։Հանձնաժողովից նշում են, որ կբարձրացվի նաև կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակը, կարդիականացվեն անվտանգության համակարգերը, ինչպես նաև ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով կզարգացվեն կապի առկա ենթակառուցվածքները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1e/71699595_0:0:1424:1067_1920x0_80_0_0_eb09ba0d1d09223ade4823111ed1123d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևանի ինժեներական քաղաք, ակադեմիական քաղաք, ինտերնետ
հայաստան, երևանի ինժեներական քաղաք, ակադեմիական քաղաք, ինտերնետ
Ինժեներական և ակադեմիական քաղաքները, օդանավակայանները կապահովվեն 5G ծածկույթով
Հանձնաժողովը հաստատել է նաև 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ինժեներական քաղաքը, ակադեմիական քաղաքը, ՀՀ–ում գործող օդանավակայանները և մաքասակետերի տարածքները կապահովվեն 5G ծածկույթով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատել է 5G տեխնոլոգիայի ներդրման համար մրցույթների կազմակերպման կանոնները, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի ստեղծման ու նրա աշխատակարգի կանոնները։
«Մրցույթների իրականացմամբ նախատեսվում է ապահովել շարժական կապի լայնաշերտ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով և ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների հասանելիություն յուրաքանչյուր քաղաքային տարածքի առնվազն 60 տոկոսում` ներառյալ ինժեներական քաղաքի, ակադեմիական քաղաքի, «Զվարթնոց», Գյումրու և Կապանի օդանավակայանների, ՀՀ սահմանային բոլոր գործող և նոր կառուցվող մաքասակետերի տարածքներում, ինչպես նաև միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ նոր կառուցվող) ընդհանուր երկարության 98 տոկոսում»,– ասված է որոշման մեջ։
Հանձնաժողովից նշում են, որ կբարձրացվի նաև կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակը, կարդիականացվեն անվտանգության համակարգերը, ինչպես նաև ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով կզարգացվեն կապի առկա ենթակառուցվածքները։