https://arm.sputniknews.ru/20241218/dzerbakalvel-e-general-kirilvovi-mahvan-pattshar-dardzats-ahabekchutjunn-irakanacratsy-rd-adts-84065338.html
Ձերբակալվել է գեներալ Կիրիլովի մահվան պատճառ դարձած ահաբեկչությունն իրականացրածը. ՌԴ ԱԴԾ
Ձերբակալվել է գեներալ Կիրիլովի մահվան պատճառ դարձած ահաբեկչությունն իրականացրածը. ՌԴ ԱԴԾ
Sputnik Արմենիա
Հանցագործությունը փաստացի բացահայտվել է տաք հետքերով։ 18.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-18T11:22+0400
2024-12-18T11:22+0400
2024-12-18T11:23+0400
իգոր կիրիլով
գեներալ
ահաբեկչություն
մոսկվա
ուզբեկստան
ռուսաստան
ուկրաինա
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84043515_0:87:1600:987_1920x0_80_0_0_27417f351c7864926a6e348cd3004f25.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ձերբակալվել է Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացի, որը հավաքագրվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից՝ Մոսկվայում ահաբեկչություն իրականացնելու համար։ Ահաբեկչություն, որի հետևանքով զոհվեց ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։ԱԴԾ-ի տվյալներով՝ ահաբեկչություն իրականացրած անձը հայտարարել է, որ իրեն հավաքագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։ Նրանց հանձնարարությամբ նա ժամանել է Մոսկվա, ստացել հզոր ինքնաշեն պայթուցիկ սարք և տեղադրել էլեկտրական ինքնագլորի վրա, որը կայանած է եղել Կիրիլովի տան շքամուտքի մոտ։Գեներալի բնակության հասցեին հետևելու համար նա ավտոմեքենա է վարձել, տեղադրել մեքենայի մեջ Wi-Fi տեսախցիկ, որով պատկերը հեռարձակվում էր Դնեպրում (Ուկրաինա) կազմակերպիչներին։ Շքամուտքից սպաների դուրս գալու վերաբերյալ տեսաազդանշան ստանալուց հետո պայթուցիկ սարքը հեռակառավարման եղանակով ակտիվացվել է: Կիրիլովի սպանությունը Կիևի ռազմական հանցագործությունները խրախուսելու հետևանք է. ՌԴ ԱԳՆՍպանություն կատարելու համար Ուզբեկստանի քաղաքացուն ուկրաինական հատուկ ծառայությունները խոստացել էին 100 հազար դոլար պարգևավճար և մեկնում ԵՄ։ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակին հայտնաբերել են Բալաշիխինսկի շրջանի Չյոռնոյե գյուղում և փոխանցել քննչական մարմիններին։
գեներալ
մոսկվա
ուզբեկստան
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84043515_85:0:1516:1073_1920x0_80_0_0_3021568eed82a9a471c40d554da21a3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կիրիլով, գեներալ, ահաբեկչություն, մոսկվա, ուզբեկստան, ռուսաստան, ուկրաինա, պայթյուն
իգոր կիրիլով, գեներալ, ահաբեկչություն, մոսկվա, ուզբեկստան, ռուսաստան, ուկրաինա, պայթյուն
Ձերբակալվել է գեներալ Կիրիլովի մահվան պատճառ դարձած ահաբեկչությունն իրականացրածը. ՌԴ ԱԴԾ
11:22 18.12.2024 (Թարմացված է: 11:23 18.12.2024) Հանցագործությունը փաստացի բացահայտվել է տաք հետքերով։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ձերբակալվել է Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացի, որը հավաքագրվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից՝ Մոսկվայում ահաբեկչություն իրականացնելու համար։ Ահաբեկչություն, որի հետևանքով զոհվեց ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։
«ՌԴ ԱԴԾ-ն ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ ՔԿ–ի հետ համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել և ձերբակալել է 1995 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացու, որը Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի բնակելի շենքի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթեցրել, ինչի հետևանքով մահացել է 1970 թվականին ծնված ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնական` 1983 թվականին ծնված մայոր Պոլիկարպով Ի. Վ.–ն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ-ի տվյալներով՝ ահաբեկչություն իրականացրած անձը հայտարարել է, որ իրեն հավաքագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։ Նրանց հանձնարարությամբ նա ժամանել է Մոսկվա, ստացել հզոր ինքնաշեն պայթուցիկ սարք և տեղադրել էլեկտրական ինքնագլորի վրա, որը կայանած է եղել Կիրիլովի տան շքամուտքի մոտ։
Գեներալի բնակության հասցեին հետևելու համար նա ավտոմեքենա է վարձել, տեղադրել մեքենայի մեջ Wi-Fi տեսախցիկ, որով պատկերը հեռարձակվում էր Դնեպրում (Ուկրաինա) կազմակերպիչներին։ Շքամուտքից սպաների դուրս գալու վերաբերյալ տեսաազդանշան ստանալուց հետո պայթուցիկ սարքը հեռակառավարման եղանակով ակտիվացվել է:
Սպանություն կատարելու համար Ուզբեկստանի քաղաքացուն ուկրաինական հատուկ ծառայությունները խոստացել էին 100 հազար դոլար պարգևավճար և մեկնում ԵՄ։
ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակին հայտնաբերել են Բալաշիխինսկի շրջանի Չյոռնոյե գյուղում և փոխանցել քննչական մարմիններին։