https://arm.sputniknews.ru/20241218/hffn-futbvoli-azgajin-havaqakani-nvor-glkhavvor-marzchin-knerkajacni-hunvarin-84083068.html
ՀՖՖ–ն ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
ՀՖՖ–ն ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
Sputnik Արմենիա
Ֆեդերացիան բանակցում է մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ: 18.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-18T15:58+0400
2024-12-18T15:58+0400
2024-12-18T16:00+0400
հայաստան
ֆուտբոլ
մարզիչ
արմեն մելիքբեկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60924170_0:0:1500:844_1920x0_80_0_0_3596f7eea9dfeacd10188b1f60b3aaff.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչին կներկայացնի 2025 թվականի հունվարին։ Այս մասին հայտնել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակում:Հիշեցնենք` հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց C լիգայի չորրորդ խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։ՀՖՖ նախագահն էլ իր հերթին հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60924170_132:0:1465:1000_1920x0_80_0_0_821e7cdd70b9f9a78d38583692ca66c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, մարզիչ, արմեն մելիքբեկյան
հայաստան, ֆուտբոլ, մարզիչ, արմեն մելիքբեկյան
ՀՖՖ–ն ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
15:58 18.12.2024 (Թարմացված է: 16:00 18.12.2024) Ֆեդերացիան բանակցում է մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ:
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչին կներկայացնի 2025 թվականի հունվարին։ Այս մասին հայտնել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակում:
«Մենք հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ: Մենք ուզում ենք ոչ միայն ազգային թիմի մարզիչ հրավիրել, այլ նաև հայկական ֆուտբոլում գլոբալ փոփոխություններ կատարել, որը կապված կլինի մարզչական շտաբի, ազգային հավաքականի ակադեմիաների հետ: Այն միտված է լինելու հայկական ֆուտբոլի վերաթարմացմանը»,- ասել է Մելիքբեկյանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց C լիգայի չորրորդ խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ
Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։
ՀՖՖ նախագահն էլ իր հերթին
հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։