00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելը կվերահսկի Հերմոնը, քանի դեռ այլ լուծում չի գտնվել. Նեթանյահու

© AP Photo / Evan VucciԲենիամին Նեթանյահու
Բենիամին Նեթանյահու - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2024
Բենիամին Նեթանյահու
Բաժանորդագրվել
Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՑԱԽԱԼ-ը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի և Լիբանանի տարածքներում:
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելը կվերահսկի Հերմոն լեռնաշղթայի սիրիական հատվածը, քանի դեռ Գոլանի բարձունքներում անվտանգություն ապահովելու այլ միջոց չի գտնվել։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՑԱԽԱԼ-ը պատրաստվում է ձմեռային էքստրեմալ պայմաններում ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի և Լիբանանի տարածքներում:
«Ես այստեղ եմ՝ Հերմոնի գագաթին, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, Հյուսիսային շրջանի հրամանատարի, ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարի և բարձրաստիճան հրամանատարների հետ։ Մենք այստեղ ենք եկել օպերատիվ խորհրդակցություն անցկացնելու և այս կարևոր վայրում Իսրայելի ուժերի տեղակայման մասին որոշումներ կայացնելու համար, մինչև չգտնվի մեկ այլ լուծում, որը կապահովի Իսրայելի անվտանգությունը»,-ասել է Նեթանյահուն Հերմոն լեռնաշղթայի սիրիական հատվածում կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
Վարչապետի գրասենյակի տվյալներով՝ նա տեղում հրամանատարներից թարմացված օպերատիվ զեկույց է ստացել և ցուցումներ տվել Իսրայելի պաշտպանության բանակի հետագա պատրաստության վերաբերյալ:
«Սա նոստալգիա է առաջացնում․ 53 տարի առաջ ես այստեղ էի «Սայերեթ Մաթքալ» ստորաբաժանման իմ մարտիկների հետ: Տեղը չի փոխվել, նույնն է մնացել, բայց Իսրայելի անվտանգության համար դրա նշանակությունն է՛լ ավելի կարևոր է դարձել վերջին տարիներին և հատկապես վերջին շաբաթներին Սիրիայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ֆոնին: Մենք կընդունենք լավագույն որոշումը, որը կերաշխավորի մեր անվտանգությունը»,- ասել է Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ Իսրայելի բանակն օրերս գրավել է Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտին՝ խախտելով 1974թ. ուժերի անջատման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի պայմանները: Բացի այդ, հրեական պետության ռազմաօդային ուժերը զանգվածային հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին:
Լրահոս
0