https://arm.sputniknews.ru/20241217/hh-tsanvotvov-eq-tvoghnum-maruqjany-ishkhanutjunneri-ancankali-andzanc-cucaki-masin-84041820.html
ՀՀ ծանոթո՞վ եք թողնում․ Մարուքյանը՝ իշխանությունների անցանկալի անձանց ցուցակի մասին
ՀՀ ծանոթո՞վ եք թողնում․ Մարուքյանը՝ իշխանությունների անցանկալի անձանց ցուցակի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքական գործչի համար անընդունելի է, երբ այլընտրանքային կարծիք հայտնելու համար հայ մարդուն արգելում են ՀՀ մուտք գործել։ 17.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-17T14:40+0400
2024-12-17T14:40+0400
2024-12-17T14:48+0400
էդմոն մարուքյան
հայաստան
ժողովրդավարություն
մուրադ փափազյան
անդրանիկ միհրանյան
անցանկալի անձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84038848_0:0:1601:901_1920x0_80_0_0_71433eaf79b027e263a6782588b20367.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դատապարտելի ու անընդունելի է համարում, որ ժողովրդավար երկիրն արգելում է ՀՀ մուտք գործել մարդկանց գործող իշխանություններին քննադատելու համար։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «խայտառակություն» անվանեց կատարվածը։Օրերս հայտնի դարձավ, որ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Միհրանյանը Հայաստան էր ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։Նրա կարծիքով՝ որևէ հայ մարդու համար ՀՀ մուտքը չի կարող փակվել, եթե չկա, օրինակ, նրա նկատմամբ հարուցված քրեական գործ պետական դավաճանության կամ այլ վտանգավոր գործողությունների համար և այլն։ Անընդունելի է, երբ մարդուն հրաժարվում են երկիր թողնել միայն նրա համար, որ այլընտրանքային կարծիք է հայտնել, քննադատել գործող իշխանությանը։«Բազմակարծությունը, գաղափարների մրցակցությունն ինչի՞ համար են։ Մենք հո զոմբիացված հասարակություն չենք, որ ասենք՝ միայն մի գույն գիտենք, ու դա կարմիրն է։ Սա անթույլատրելի է»,- շեշտեց Մարուքյանը։Մարուքյանն անդրադարձավ ՀՅԴ Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավարներից Մուրադ Փափազյանի դեպքին։ Նա ևս հայտնվել էր անցանկալի անձանց ցուցակում, նրա մուտքը ՀՀ արգելվել էր։ Փափազյանը դատարան էր դիմել, և դատարանը բավարարել էր նրա հայցը։«ՀՀ համապատասխան ծառայությունները չեն բողոքարկել որոշումը, որովհետև, ասում են` Մակրոնը միջնորդել էր։ Այսինքն՝ ծանոթո՞վ ենք Հայաստանի Հանրապետություն թողնում, եթե Մակրոնն է ծանոթը, թողնում են»,- ասաց քաղաքական գործիչը։Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Տարբեր ժամանակներում անցանկալի անձանց ցուցակում են հայտնվել ՀՅԴ մի շարք գործիչներ։Մեր իշխանությունները սուտ մատնություն են անում ՀՀ-ի դեմ․ Մարուքյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84038848_0:0:1425:1068_1920x0_80_0_0_64a9dbe36eddf4b56995b53cb3760839.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, հայաստան, ժողովրդավարություն, մուրադ փափազյան, անդրանիկ միհրանյան, անցանկալի անձ
էդմոն մարուքյան, հայաստան, ժողովրդավարություն, մուրադ փափազյան, անդրանիկ միհրանյան, անցանկալի անձ
ՀՀ ծանոթո՞վ եք թողնում․ Մարուքյանը՝ իշխանությունների անցանկալի անձանց ցուցակի մասին
14:40 17.12.2024 (Թարմացված է: 14:48 17.12.2024) Քաղաքական գործչի համար անընդունելի է, երբ այլընտրանքային կարծիք հայտնելու համար հայ մարդուն արգելում են ՀՀ մուտք գործել։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դատապարտելի ու անընդունելի է համարում, որ ժողովրդավար երկիրն արգելում է ՀՀ մուտք գործել մարդկանց գործող իշխանություններին քննադատելու համար։ Այսօր
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «խայտառակություն» անվանեց կատարվածը։
Օրերս հայտնի դարձավ, որ քաղաքագետ Անդրանիկ
Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Միհրանյանը Հայաստան էր ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։
«Եթե մենք ժողովրդավար երկիր ենք, ի՞նչ խնդիր կա, որ փակում ենք ՀՀ մուտքը»,- տարակուսում է քաղաքական գործիչը։
Նրա կարծիքով՝ որևէ հայ մարդու համար ՀՀ մուտքը չի կարող փակվել, եթե չկա, օրինակ, նրա նկատմամբ հարուցված քրեական գործ պետական դավաճանության կամ այլ վտանգավոր գործողությունների համար և այլն։ Անընդունելի է, երբ մարդուն հրաժարվում են երկիր թողնել միայն նրա համար, որ այլընտրանքային կարծիք է հայտնել, քննադատել գործող իշխանությանը։
«Բազմակարծությունը, գաղափարների մրցակցությունն ինչի՞ համար են։ Մենք հո զոմբիացված հասարակություն չենք, որ ասենք՝ միայն մի գույն գիտենք, ու դա կարմիրն է։ Սա անթույլատրելի է»,- շեշտեց Մարուքյանը։
Առավել ևս դատապարտելի է, երբ մարդուն արգելում են այցելել ՀՀ-ում հուղարկավորված ծնողներին շիրիմներին։ «Ի՞նչ բարոյական իրավունքով ենք արգելում»,- հարցրեց նա։
Մարուքյանն անդրադարձավ ՀՅԴ Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավարներից Մուրադ Փափազյանի դեպքին։ Նա ևս հայտնվել էր անցանկալի անձանց ցուցակում, նրա մուտքը ՀՀ արգելվել էր։ Փափազյանը դատարան էր դիմել, և դատարանը
բավարարել էր նրա հայցը։
«ՀՀ համապատասխան ծառայությունները չեն բողոքարկել որոշումը, որովհետև, ասում են` Մակրոնը միջնորդել էր։ Այսինքն՝ ծանոթո՞վ ենք Հայաստանի Հանրապետություն թողնում, եթե Մակրոնն է ծանոթը, թողնում են»,- ասաց քաղաքական գործիչը։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Տարբեր ժամանակներում անցանկալի անձանց ցուցակում են հայտնվել ՀՅԴ մի շարք գործիչներ։