https://arm.sputniknews.ru/20241217/damaskvosi-odanavakajany-minchev-dektemberi-24-y-chverter-chi-spasarki-84055259.html
Դամասկոսի օդանավակայանը մինչև դեկտեմբերի 24-ը չվերթեր չի սպասարկի
Դամասկոսի օդանավակայանը մինչև դեկտեմբերի 24-ը չվերթեր չի սպասարկի
Sputnik Արմենիա
Սիրիայի խոշորագույն օդանավակայաններն ավելի վաղ դադարեցրել էին աշխատանքը զինված ընդդիմության կողմից քաղաքների գրավման պատճառով: 17.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-17T19:07+0400
2024-12-17T19:07+0400
2024-12-17T19:08+0400
սիրիա
դամասկոս
օդանավակայան
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26912234_0:0:1600:901_1920x0_80_0_0_5b6edfefadf86e41cf32f7767d8d5d25.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Դամասկոսի միջազգային օդանավակայանը մինչև դեկտեմբերի 24-ը չվերթեր չի սպասարկի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NOTAM-ին։Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սիրիայի խոշորագույն օդանավակայանները ( Դամասկոսի և Հալեպի) զինված ընդդիմության կողմից քաղաքների գրավման պատճառով մինչև դեկտեմբերի 18-ը և 17-ը դադարեցրել են աշխատանքը:Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց:
սիրիա
դամասկոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26912234_239:0:1480:931_1920x0_80_0_0_0f8dba4dedb7d15b4506d116b487030d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, դամասկոս, օդանավակայան, չվերթ
սիրիա, դամասկոս, օդանավակայան, չվերթ
Դամասկոսի օդանավակայանը մինչև դեկտեմբերի 24-ը չվերթեր չի սպասարկի
19:07 17.12.2024 (Թարմացված է: 19:08 17.12.2024) Սիրիայի խոշորագույն օդանավակայաններն ավելի վաղ դադարեցրել էին աշխատանքը զինված ընդդիմության կողմից քաղաքների գրավման պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Դամասկոսի միջազգային օդանավակայանը մինչև դեկտեմբերի 24-ը չվերթեր չի սպասարկի: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով NOTAM-ին։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սիրիայի խոշորագույն օդանավակայանները ( Դամասկոսի և Հալեպի) զինված ընդդիմության կողմից քաղաքների գրավման պատճառով մինչև դեկտեմբերի 18-ը և 17-ը դադարեցրել են աշխատանքը:
«Դամասկոսի միջազգային օդանավակայանից և դեպի օդանավակայան բոլոր չվերթերը դադարեցվել են մինչև դեկտեմբերի 24-ը, բացի նրանցից, որոնք հատուկ թույլտվություն ունեն Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունից»,-ասված է ծանուցման մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ
Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: