00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ–ն 2024–ին ռազմական հատուկ գործողության շրջանակում 189 բնակավայր է ազատագրել․ Պուտին

© SputnikՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2024
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինը խոսել է ռազմական գործողությունների վարման եղանակների կատարելագործման, տեխնիկայի տիրապետման մակարդակի և զորքերի կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ռազմական հատուկ գործողության շրջանակում 2024 թվականին 189 բնակավայր է ազատագրել։ Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուսական զորքը լիովին վերահսկում է իրավիճակը մարտական շփման գծի ամբողջ երկայնքով։
«Մեր զինվորների պրոֆեսիոնալիզմի և խիզախության, պաշտպանական ձեռնարկությունների աշխատակիցների հերոսական աշխատանքի և բանակի ու նավատորմի հիրավի համաժողովրդական աջակցության շնորհիվ ռուսական զորքը վստահ տիրապետում է ռազմավարական իրադրությանը մարտական շփման ամբողջ գծում», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը խոսել է նաև ռազմական գործողությունների վարման եղանակների կատարելագործման, տեխնիկայի տիրապետման մակարդակի և զորքերի կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին։
«Պետք է կատարելագործել ռազմական գործողությունների վարման եղանակները, հստակեցնել հիմնարար կանոնադրական փաստաթղթերը, բարձրացնել զենքի և տեխնիկայի տիրապետման մակարդակը, ինչպես նաև զորքերի կառավարման արդյունավետությունը, հատկապես մարտավարական և օպերատիվ-մարտավարական օղակներում», - ասել է Պուտինը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Լրահոս
0