00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք խոսելու ենք Պուտինի հետ․ Թրամփ

© AP Photo / Susan WalshԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2024
Բաժանորդագրվել
Թրամփը պնդում է, որ Կիևից ազդանշաններ է ստացել ՌԴ–ի հետ հակամարտությունը դադարեցնելու «ձգտման» մասին
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն հաստատելու մտադրության մասին, որպեսզի հասնի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին նա ասել է Մար-ա-Լագոյի իր նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև պնդել է, որ Կիևն իբր «ցանկություն» է հայտնել՝ հասնելու Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Ես ներկայացնում էի մեր երկիրը [Փարիզում], և մեզ մեծ հարգանքով վերաբերվեցին։ Նրանցից մեկը, ով եկել էր իր հարգանքը հայտնելու, ինչպես գիտեք, Զելենսկին էր Ուկրաինայից։ Նա հասկացրեց, որ խաղաղություն է ցանկանում։ Ձգտում է խաղաղության»,-ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Զելենսկին պետք է գործարքի գնա, քանի որ «չափազանց շատ մարդիկ են զոհվում»։ Ընդ որում, նա ընդգծել է, որ զիջումների պետք է պատրաստ լինի նաև Մոսկվան։
Թրամփը դեռ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ բազմիցս հայտարարել էր, որ մտադիր է կենտրոնանալ հակամարտությունների, այդ թվում` ուկրաինական ճգնաժամի, դադարեցման վրա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ այժմ բանակցությունների համար նախադրյալներ նախկինի պես չկան, քանի որ ուկրաինական կողմն ինքն է խուսափում դրանցից և բացառում դրանք։ Մոսկվան ևս հայտարարել է, որ կշարունակի հատուկ ռազմական գործողությունը այնքան ժամանակ, մինչև իր բոլոր նպատակներին հասնելը։ Պեսկովի խոսքով՝ կարգավորման ճանապարհին դուրս գալու համար անհրաժեշտ է լուծել հակամարտության սկզբնապատճառների խնդիրը։
Թրամփը Թուրքիային մեղադրել է Ասադի կառավարությունը տապալելու մեջ
Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններով. Մոսկվան անհապաղ կդադարեցնի կրակը և կհայտարարի իր պատրաստակամությունը բանակցությունների վերաբերյալ, երբ ուկրաինական զորքը դուրս կգա Ռուսաստանի նոր շրջանների տարածքից։ Բացի այդ, ՌԴ ղեկավարը հավելել էր, որ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություններից իր հրաժարվելու մասին, ապառազմականացում և ապաազգայնացում իրականացնի, ինչպես նաև չեզոք, արտադաշինքային և միջուկազերծ կարգավիճակ ընդունի։ Այդ համատեքստում Պուտինը նշել էր նաև ՌԴ–ի դեմ սահմանած պատժամիջոցների վերացումը։
Լրահոս
0