https://arm.sputniknews.ru/20241216/khakhtumnery-shat-en-erevanum-kasecvel-e-shaurmaji-keti-artadrakan-gvortsuneutjuny-84007234.html
Խախտումները շատ են. Երևանում կասեցվել է շաուրմայի կետի արտադրական գործունեությունը
Խախտումները շատ են. Երևանում կասեցվել է շաուրմայի կետի արտադրական գործունեությունը
Sputnik Արմենիա
Սննդի օբյեկտում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել։ 16.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-16T14:47+0400
2024-12-16T14:47+0400
2024-12-16T14:47+0400
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
երևան
շաուրմա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/10/84005641_0:668:1536:1532_1920x0_80_0_0_bdff767e5d0684316f890de18abce0c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ սննդի օբյեկտը գտնվում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:«Հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից։ Արտադրամասի առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթներն էլ պահվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել քայքայամաշման չենթարկվող նյութերից»,– ասված է հաղորդագրությունում:Խախտումները վերացնելու համար անհատ ձեռնարկատիրոջ համար համապատասխան ժամկետներ են սահմանվել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/10/84005641_0:524:1536:1676_1920x0_80_0_0_13a75e97df564e6e098ad07836859bb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), երևան, շաուրմա
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), երևան, շաուրմա
Խախտումները շատ են. Երևանում կասեցվել է շաուրմայի կետի արտադրական գործունեությունը
Սննդի օբյեկտում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սննդի օբյեկտը գտնվում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։
Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:
«Հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից։ Արտադրամասի առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթներն էլ պահվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել քայքայամաշման չենթարկվող նյութերից»,– ասված է հաղորդագրությունում:
Խախտումները վերացնելու համար անհատ ձեռնարկատիրոջ համար համապատասխան ժամկետներ են սահմանվել։