https://arm.sputniknews.ru/20241216/haravajin-kvoreaji-ishkhvogh-kusakcutjan-arajnvordy-hrazharakan-e-tvel-83994196.html
Հարավային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդը հրաժարական է տվել
Հարավային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդը հրաժարական է տվել
Sputnik Արմենիա
Հանի հրաժարականը տեղի է ունեցել հուլիսի 23-ի համագումարում կուսակցության նախագահ ընտրվելուց 146 օր անց: 16.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-16T09:59+0400
2024-12-16T09:59+0400
2024-12-16T10:28+0400
հարավային կորեա
նախագահ
հրաժարական
հան դոն հուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0e/83966097_0:145:1600:1045_1920x0_80_0_0_92a42f4842f2d3ce91c998b9dd444447.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի– Sputnik. «Քաղաքացիական ուժ» կուսակցության առաջնորդ Հան Դոն Հունը այսօր հրաժարական է տվել կուսակցության նախագահի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է «Ռյոնհապ» գործակալությունը:Հարավային Կորեայում դեմոկրատների կողմնակիցների հանրահավաքը տոնախմբության է վերածվելԱվելի վաղ Հան Դոնգ Հունը աջակցություն էր հայտնել նախագահի իմպիչմենտին, չնայած ի սկզբանե դեմ էր և հանդես էր գալիս նրա հրաժարականի օգտին` իր կուսակցության պատգամավորներին կոչ անելով քվեարկել սեփական համոզմունքների հիման վրա։ Արդյունքում, չնայած կուսակցությունը ներքին որոշմամբ դեմ էր քվեարկել իմպիչմենտին, «Քաղաքացիական ուժի» 12 պատգամավոր հանդես են եկել Հան Դոն Հունի կոչին համապատասխան և կողմ են քվեարկել:Նա հավելել է, որ բոլոր ջանքերը գործադրել է իմպիչմենտի փոխարեն երկրի համար լավագույն ուղին գտնելու համար, սակայն ձախողել է:«Դա ամբողջովին իմ մեղքն է։ Ներեցեք ինձ»,-ասել է քաղաքական գործիչը։Հանի հրաժարականը տեղի է ունեցել հուլիսի 23-ին կայացած համագումարում կուսակցության նախագահ ընտրվելուց 146 օր անց:Նրա պաշտոնական հրաժարականից հետո «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը կկառավարի արտակարգ կոմիտեն։Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին պաշտպանել է նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտը, նախագահին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 204 պատգամավոր, դեմ` 85-ը: Երեքը ձեռնպահ են մնացել, ութ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Քվեարկել են Հարավային Կորեայի խորհրդարանի բոլոր 300 պատգամավորները։Նախագահը հրահանգել էր դուրս հանել պատգամավորներին. Հարավային Կորեայի հատուկ ուժերի ղեկավարԽորհրդարանի կողմից իմպիչմենտի հաստատման կապակցությամբ Յուն Սոկ Յոլի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են, նախագահին պաշտոնանկ անելու հարցի քննարկմամբ կզբաղվի Սահմանադրական դատարանը: Դրա համար դատարանը կունենա 180 օր, մինչև վերջնական դատավճռի կայացումը պետության ղեկավարի պաշտոնակատար կդառնա երկրի վարչապետ Հան Դոկ Սուն:
հարավային կորեա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0e/83966097_89:0:1512:1067_1920x0_80_0_0_161fdcc168564111b16b88f24c81c7e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային կորեա, նախագահ, հրաժարական, հան դոն հուն
հարավային կորեա, նախագահ, հրաժարական, հան դոն հուն
Հարավային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդը հրաժարական է տվել
09:59 16.12.2024 (Թարմացված է: 10:28 16.12.2024) Հանի հրաժարականը տեղի է ունեցել հուլիսի 23-ի համագումարում կուսակցության նախագահ ընտրվելուց 146 օր անց:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի– Sputnik. «Քաղաքացիական ուժ» կուսակցության առաջնորդ Հան Դոն Հունը այսօր հրաժարական է տվել կուսակցության նախագահի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է «Ռյոնհապ» գործակալությունը:
Ավելի վաղ Հան Դոնգ Հունը աջակցություն էր հայտնել նախագահի իմպիչմենտին, չնայած ի սկզբանե դեմ էր և հանդես էր գալիս նրա հրաժարականի օգտին` իր կուսակցության պատգամավորներին կոչ անելով քվեարկել սեփական համոզմունքների հիման վրա։ Արդյունքում, չնայած կուսակցությունը ներքին որոշմամբ դեմ էր քվեարկել իմպիչմենտին, «Քաղաքացիական ուժի» 12 պատգամավոր հանդես են եկել Հան Դոն Հունի կոչին համապատասխան և կողմ են քվեարկել:
«Բարձրագույն գործադիր կոմիտեի անդամների հրաժարականի պատճառով նրա աշխատանքը կաթվածահար է եղել, ինչը անհնարին է դարձրել իմ` որպես կուսակցության նախագահի պարտականությունների կատարումը։ Այդ պատճառով ես հեռանում եմ նախագահի պաշտոնից... խորապես ցավում եմ այն ցավի համար, որը դուք զգացել եք իմփիչմենտի պատճառով»,-հայտարարել է Հան Դոն Հունը։
Նա հավելել է, որ բոլոր ջանքերը գործադրել է իմպիչմենտի փոխարեն երկրի համար լավագույն ուղին գտնելու համար, սակայն ձախողել է:
«Դա ամբողջովին իմ մեղքն է։ Ներեցեք ինձ»,-ասել է քաղաքական գործիչը։
Հանի հրաժարականը տեղի է ունեցել հուլիսի 23-ին կայացած համագումարում կուսակցության նախագահ ընտրվելուց 146 օր անց:
Նրա պաշտոնական հրաժարականից հետո «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը կկառավարի արտակարգ կոմիտեն։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին պաշտպանել է նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտը, նախագահին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 204 պատգամավոր, դեմ` 85-ը: Երեքը ձեռնպահ են մնացել, ութ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Քվեարկել են Հարավային Կորեայի խորհրդարանի բոլոր 300 պատգամավորները։
Խորհրդարանի կողմից իմպիչմենտի հաստատման կապակցությամբ Յուն Սոկ Յոլի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են, նախագահին պաշտոնանկ անելու հարցի քննարկմամբ կզբաղվի Սահմանադրական դատարանը: Դրա համար դատարանը կունենա 180 օր, մինչև վերջնական դատավճռի կայացումը պետության ղեկավարի պաշտոնակատար կդառնա երկրի վարչապետ Հան Դոկ Սուն: