00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում դիսպետչերական կետերը կվերանան. Տիգրան Ավինյան

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2024
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետը նշում է, որ դիսպետչերական կետերն այլևս իրենց նպատակին չեն ծառայում։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Երևանտրանս» ՓԲԸ–ում նախատեսվում է վերացնել դիսպետչերական կետերը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ավանդույթային, հին դիսպետչերական կետերն ուղղակի պետք է վերանան, որովհետև դրանք այլևս չեն ծառայում իրենց նպատակին։ Մեր ավտոբուսների վրա դրված է GPS համակարգ, պետք է դրանց վրա հենվել և ամբողջական ինֆորմացիան հավաքված լինի մեկ սենյակում, մեկ կենտրոնում։ Հենց այնտեղից էլ կիրականացվի վերահսկողությունը»,– նշեց Ավինյանը։
Նա նաև ընդգծեց, որ հաջորդ տարի պետք է տրանսպորտային հոսքերի կառավարման կենտրոն ստեղծել։ Շեշտեց` սա միայն հանրային տրանսպորտին չի վերաբերելու, այլև ամբողջական լուսացույցային նոր համակարգի ներդրմանը։
Ավինյանը հույս հայտնեց, որ այդպիսով հնարավոր կլինի քաղաքի հոսքերը գրագետ և խելացի կառավարել։
Ավինյանը խոստովանում է, որ Երևանում ավտոբուսների հաճախականությունը վատացել է
«Պետք է ստատիկ լուսացույցային ֆիքսված վայրկյաններից անցնենք ավելի դինամիկ մոդելի։ Այսինքն, լինի այնպես, որ տարբեր ժամերի լուսացույցի գույները փոխվեն ըստ իրավիճակի, ոչ թե հստակ ժամանակով»,– ասաց Երևանի քաղաքապետը։
Ավինյանը նշեց, որ հաջորդ տարի պետք է արձանագրվի Երևանում ընդհանուր տրանսպորտային հոսքերի, խցանումների հետ կապված իրավիճակի էական բարելավում։
Ինչպես հայտնի է, 2025թ–ի հունվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտի համար կներդրվի ուղևորափոխադրումների սակագների նոր փաթեթը։
Մայրաքաղաքի տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները: Զեղչեր կգործեն նաև թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։
Լրահոս
0