https://arm.sputniknews.ru/20241216/baqun-cankanum-e-ruben-vardanjanin-cmah-azatazrkman-datapartel-pashtpanakan-tim-84001543.html
Բաքուն ցանկանում է Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկման դատապարտել․ պաշտպանական թիմ
Բաքուն ցանկանում է Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկման դատապարտել․ պաշտպանական թիմ
Sputnik Արմենիա
Վարդանյանի փաստաբաններին չեն տրամադրում ենթադրյալ ապացույցների պատճենները, պատշաճ ժամանակ չեն տալիս նյութերին ծանոթանալու համար։ 16.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-16T14:08+0400
2024-12-16T14:08+0400
2024-12-16T14:09+0400
հայաստան
ադրբեջան
ռուբեն վարդանյան
ազատազրկում
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53884048_0:0:1100:619_1920x0_80_0_0_0bea8c1b7f0362b97c839757e53afd3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի դատախազները շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վարդանյանի պաշտպանական թիմը՝ ահազանգելով, որ այսպիսի մեղադրանքներով ցմահ ազատազրկում է սպառնում Վարդանյանին։Պաշտպանական թիմը նշել է, որ Բաքուն ենթադրյալ ապացույցները թաքցնում է հանրությունից՝ պատճառաբանելով, թե առնչվում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը: Միաժամանակ նրանք հրաժարվում են շինծու ապացույցների պատճենները տրամադրել Վարդանյանի փաստաբանին։«Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում, սակայն «ազգային անվտանգության նկատառումներով»՝ նրանք սահմանափակված են որևէ նշում կատարելու հնարավորությունից»,- տեղեկացնում է պաշտպանական թիմը։Նման սահմանափակումների պայմաններում հնարավոր չէ պատշաճ կերպով պատրաստվել պաշտպանությանը։Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերի խոսքով՝ Բաքուն հրաժարվում է պատշաճ տեղեկություններ տրամադրել, որովհետև հասկանում է՝ ցանկացած անկախ դիտորդ կնկատի, որ ներկայացված մեղադրանքներում որևէ արժանահավատ ապացույց չկա ու չի սատարի նրանց մերկապարանոց մեղադրանքներին:Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դիմում է աշխարհին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել, որ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները ներկա լինեն դատավարությանը։Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։Հոկտեմբերին Բաքուն երկարաձգեց Ռուբեն Վարդանյանի և մյուսների կալանքի ժամկետը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53884048_96:0:1073:733_1920x0_80_0_0_a495ee208622e4b892b1a1b2301a4a51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուբեն վարդանյան, ազատազրկում, արցախ
հայաստան, ադրբեջան, ռուբեն վարդանյան, ազատազրկում, արցախ
Բաքուն ցանկանում է Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկման դատապարտել․ պաշտպանական թիմ
14:08 16.12.2024 (Թարմացված է: 14:09 16.12.2024) Վարդանյանի փաստաբաններին չեն տրամադրում ենթադրյալ ապացույցների պատճենները, պատշաճ ժամանակ չեն տալիս նյութերին ծանոթանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի դատախազները շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վարդանյանի պաշտպանական թիմը՝ ահազանգելով, որ այսպիսի մեղադրանքներով ցմահ ազատազրկում է սպառնում Վարդանյանին։
«Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն»,- ասված է հայտարարությունում։
Պաշտպանական թիմը նշել է, որ Բաքուն ենթադրյալ ապացույցները թաքցնում է հանրությունից՝ պատճառաբանելով, թե առնչվում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը: Միաժամանակ նրանք հրաժարվում են շինծու ապացույցների պատճենները տրամադրել Վարդանյանի փաստաբանին։
«Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում, սակայն «ազգային անվտանգության նկատառումներով»՝ նրանք սահմանափակված են որևէ նշում կատարելու հնարավորությունից»,- տեղեկացնում է պաշտպանական թիմը։
Նման սահմանափակումների պայմաններում հնարավոր չէ պատշաճ կերպով պատրաստվել պաշտպանությանը։
Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերի խոսքով՝ Բաքուն հրաժարվում է պատշաճ տեղեկություններ տրամադրել, որովհետև հասկանում է՝ ցանկացած անկախ դիտորդ կնկատի, որ ներկայացված մեղադրանքներում որևէ արժանահավատ ապացույց չկա ու չի սատարի նրանց մերկապարանոց մեղադրանքներին:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դիմում է աշխարհին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել, որ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները ներկա լինեն դատավարությանը։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանին,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
Հոկտեմբերին Բաքուն երկարաձգեց
Ռուբեն Վարդանյանի և
մյուսների կալանքի ժամկետը։