00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ասադը Սիրիայից հեռանալուց հետո հանդես է եկել առաջին հայտարարությամբ

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցԲաշար Ասադ
Բաշար Ասադ - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2024
Բաժանորդագրվել
Բաշար Ասադը նշել է, որ Ռուսաստան իր տեղափոխմանը նախորդել է բանակի ճգնաժամը և պետական ինստիտուտների կաթվածահար վիճակը, ինքն անձամբ չի հրաժարվել բանակից և ժողովրդից:
ԵՐԵՎԱՆ,16 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ չի ծրագրել նախապես լքել երկիրը և տարհանվել է Դամասկոսից դեկտեմբերի 8-ի առավոտյան:
«Ես հայրենիքը պլանավորված չեմ լքել, ինչպես դա փորձում են ներկայացնել։ Եվ ես այն չեմ լքել մարտերի վերջին ժամերին։ Ես մնացել եմ Դամասկոսում՝ կատարելով իմ պարտականությունները մինչև դեկտեմբերի 8–ի առավոտ», - ասվում է Ասադի հայտարարության մեջ, որը նախագահական գրասենյակը հրապարակել է սոցիալական ցանցերում։
Խոսելով Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նա հայտարարել է, որ Դամասկոսից նախ ուղևորվել է Հմեյմիմ, որտեղ էլ իմացել է մայրաքաղաքի անկման մասին:
Հայտարարության մեջ նշվում է, որ «ահաբեկիչների» կողմից իշխանությունը զավթելուց հետո նախագահի՝ երկրում մնալն անիմաստ էր:
Ասադի խոսքով ՝ Ռուսաստան իր տարհանմանը նախորդել է բանակի ճգնաժամը և պետական ինստիտուտների կաթվածահար վիճակը: Անձամբ ինքը, իր խոսքով, բանակից ու ժողովրդից չի հրաժարվել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները Դամասկոսում գրավել էին պետական հեռուստատեսությունը և եթերում հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի նկատմամբ: Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշում է կայացրել լքել իր պաշտոնը և լքել երկիրը՝ հրահանգելով խաղաղ փոխանցել իշխանությունը. ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել:
Դամասկոսում զինյալները քանդել են Բաշար Ասադի հոր` Հաֆեզ Ասադի հուշարձանը. տեսանյութ
Դրանից հետո Սիրիայի Իդլիբ նահանգում զինված ընդդիմության կողմից ստեղծված «Փրկության կառավարության» ղեկավար Մուհամեդ ալ-Բաշիրը հայտարարել է անցումային շրջանում Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին: Ավելի ուշ նա հայտնել է, որ Սիրիայի ժամանակավոր կառավարության կազմը ձևավորվել է, այն կգործի մինչև 2025 թվականի մարտը:
Լրահոս
0