https://arm.sputniknews.ru/20241216/amnn-ev-mets-britanian-harvats-en-hascrel-emeni-taratsqin-zlm-83999431.html
ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հարված են հասցրել Եմենի տարածքին. ԶԼՄ
ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հարված են հասցրել Եմենի տարածքին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հարվածի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: 16.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-16T13:15+0400
2024-12-16T13:15+0400
2024-12-16T13:15+0400
հութի
ամն
մեծ բրիտանիա
եմեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41010178_0:149:2561:1589_1920x0_80_0_0_2581316d4061ad682c72d5ab097424d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան այսօր առավոտյան վերսկսել է Եմենում «Անսար Ալլա» (հութիների) ռազմաքաղաքական շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքների օդային ռմբակոծությունները` հարվածներ հասցնելով երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոջա նահանգին, հաղորդում է հութիների վերահսկողության տակ գտնվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը:Նշվում է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կործանիչները «հարված են հասցրել գավառի հյուսիս-արևմուտքում գտնվող Միդի շրջանի Բախիս հատվածին», որը սահմանակից է Սաուդյան Ջիզան նահանգին:Իսրայելը ռմբակոծել է Եմենի Հոդեյդա քաղաքի նավահանգստի վառելիքի պահեստներըՀարվածի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 15-ին ավիահարվածներ են հասցրել նաև Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նահանգին` այն բանից հետո, երբ հութիները հայտարարեցին Իսրայելի Աշկելոն և Թել Ավիվ քաղաքների ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր արձակելու մասին:Անցյալ տարվա հոկտեմբերին «Անսար Ալլան» հայտարարել էր, որ հրթիռային և օդային հարձակումների միջոցով կաջակցի Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումներին` իսրայելական բանակի հետ դիմակայության հարցում: Մասնավորապես, հութիները հայտարարել են Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին` մյուս երկրներին կոչ անելով հետ կանչել իրենց անձնակազմերը և ծովում իրենց չմոտենալ: Ընդ որում, հութիները հայտարարել են, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և ձեռք չեն տալիս այլ երկրների նավերին:Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվին և Աշկելոնին. ռազմական ներկայացուցիչ
ամն
մեծ բրիտանիա
եմեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41010178_122:0:2437:1736_1920x0_80_0_0_5b769b8fbdd873f719882951bc6a2792.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հութի, ամն, մեծ բրիտանիա, եմեն
հութի, ամն, մեծ բրիտանիա, եմեն
ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հարված են հասցրել Եմենի տարածքին. ԶԼՄ
Հարվածի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան այսօր առավոտյան վերսկսել է Եմենում «Անսար Ալլա» (հութիների) ռազմաքաղաքական շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքների օդային ռմբակոծությունները` հարվածներ հասցնելով երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոջա նահանգին, հաղորդում է հութիների վերահսկողության տակ գտնվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կործանիչները «հարված են հասցրել գավառի հյուսիս-արևմուտքում գտնվող Միդի շրջանի Բախիս հատվածին», որը սահմանակից է Սաուդյան Ջիզան նահանգին:
Հարվածի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 15-ին ավիահարվածներ են հասցրել նաև Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նահանգին` այն բանից հետո, երբ հութիները հայտարարեցին Իսրայելի Աշկելոն և Թել Ավիվ քաղաքների ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր արձակելու մասին:
Անցյալ տարվա հոկտեմբերին «Անսար Ալլան» հայտարարել էր, որ հրթիռային և օդային հարձակումների միջոցով կաջակցի Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումներին` իսրայելական բանակի հետ դիմակայության հարցում: Մասնավորապես, հութիները հայտարարել են Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին` մյուս երկրներին կոչ անելով հետ կանչել իրենց անձնակազմերը և ծովում իրենց չմոտենալ: Ընդ որում, հութիները հայտարարել են, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և ձեռք չեն տալիս այլ երկրների նավերին: