https://arm.sputniknews.ru/20241214/verin-lars-tanvogh-tshanaparhy-bacvel-e-mardatar-avtvomeqenaneri-hamar-83966987.html
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Sputnik Արմենիա
Ճանապարհը դեռ փակ է բեռնատարների համար: 14.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-14T12:46+0400
2024-12-14T12:46+0400
2024-12-14T12:47+0400
հայաստան
վերին լարս
լարս
ճանապարհ
ավտոմեքենա
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1c/70603676_0:621:1200:1296_1920x0_80_0_0_f800e52adde29070bd472bbd045e99d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը երեկ փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։Նա նշեց, որ ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար:Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1c/70603676_0:508:1200:1408_1920x0_80_0_0_a4c1c0c69ce39b9041e48215d18908c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերին լարս, լարս, ճանապարհ, ավտոմեքենա, բեռնատար
հայաստան, վերին լարս, լարս, ճանապարհ, ավտոմեքենա, բեռնատար
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
12:46 14.12.2024 (Թարմացված է: 12:47 14.12.2024) Ճանապարհը դեռ փակ է բեռնատարների համար:
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը
երեկ փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,– ասաց Հակոբյանը:
Նա նշեց, որ ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: