https://arm.sputniknews.ru/20241214/hhum-4-tarum-shurj-840-erekha-e-tsnvel-verartadrvoghakan-ozhandak-tekhnvolvogianeri-kirarmamb-83965594.html
ՀՀ–ում 4 տարում շուրջ 840 երեխա է ծնվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ
ՀՀ–ում 4 տարում շուրջ 840 երեխա է ծնվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ
Sputnik Արմենիա
Առողջապահության փոխնախարարը ներկայացրեց անպտղության հաղթահարման և կեսարյան հատումների աճի դադարեցման ծրագրերի արդյունքները։ 14.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-14T12:18+0400
2024-12-14T12:18+0400
2024-12-14T12:52+0400
հայաստան
կեսարյան հատում
արհեստական բեղմնավորում
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/40/10214038_0:0:3072:1728_1920x0_80_0_0_185a639551d90a9f5c8e00eecd1315ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. 2020 թվականից մինչև օրս Հայաստանում շուրջ 840 երեխա է ծնվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ այդ մասին ասաց նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։Փոխնախարարը խոսեց նաև կեսարյան հատումների մասին։ Ըստ վիճակագրության` Հայաստանում տարեկան գրանցվում էր կեսարյան հատումների թվի 1-1,5 տոկոս աճ։ Ընթացիկ տարվա կեսից մեկնարկեցին կեսարյան հատումների աճի դադարեցման և թվի նվազեցման ծրագրեր։«Առաջնահերթ վերանայվեցին ծննդօգնության գները, բնական ծննդաբերության արժեքը մոտեցրինք կեսարյան հատումի արժեքին, ինչպես նաև սկսեցինք պետպատվերով փոխհատուցել էպիդուրալ անզգայացման գումարը ծննդաբերության ժամանակ։ Արդյունքում կեսարյան հատումների թիվը մեր երկրում այս տարի նվազել է 0,4 տոկոսով»,- նշեց փոխնախարարը։Վերարտադրողական ծրագրերի պետպատվերը կգործի նաև ԼՂ–ից բռնի տեղահանվածների համարԳասպարյանը ներկայացրեց նաև հանրապետական շտապօգնության ծառայության ներդրման ընթացքը` հիշեցնելով, որ բարեփոխումների արդյունքում վարչատարածքային բաժանմամբ սպասարկում այլևս չի լինելու։ Կանչը սպասարկելու է տվյալ պահին ամենամոտ գտնվող շտապօգնության մեքենան։Այսօր արդեն ծրագիրը գործում է երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի և Արագածոտն, մոտ մեկ ամսից կգործարկվի նաև Տավուշում։ Նախատեսվում է հանրապետական շտապօգնության ծառայության ներդրման ծրագիրն ավարտին հասցնել 2025 թվականին։Փորս մեծանում էր, մտածում էի՝ կանացի խնդիրներ են․ 47–ամյա կինը` առաջնեկի ծնունդի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/40/10214038_341:0:3072:2048_1920x0_80_0_0_eabde791c554642fa1c22782942af481.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կեսարյան հատում, արհեստական բեղմնավորում
հայաստան, կեսարյան հատում, արհեստական բեղմնավորում
ՀՀ–ում 4 տարում շուրջ 840 երեխա է ծնվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ
12:18 14.12.2024 (Թարմացված է: 12:52 14.12.2024) Առողջապահության փոխնախարարը ներկայացրեց անպտղության հաղթահարման և կեսարյան հատումների աճի դադարեցման ծրագրերի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. 2020 թվականից մինչև օրս Հայաստանում շուրջ 840 երեխա է ծնվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ այդ մասին ասաց նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։
«4 տարում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ (պետպատվերի շրջանակում) 838 երեխա է լույս աշխարհ եկել, որոնցից 81-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում»,– ասաց նա։
Փոխնախարարը խոսեց նաև կեսարյան հատումների մասին։ Ըստ վիճակագրության` Հայաստանում տարեկան գրանցվում էր կեսարյան հատումների թվի 1-1,5 տոկոս աճ։ Ընթացիկ տարվա կեսից մեկնարկեցին կեսարյան հատումների աճի դադարեցման և թվի նվազեցման ծրագրեր։
«Առաջնահերթ վերանայվեցին ծննդօգնության գները, բնական ծննդաբերության արժեքը մոտեցրինք կեսարյան հատումի արժեքին, ինչպես նաև սկսեցինք պետպատվերով փոխհատուցել էպիդուրալ անզգայացման գումարը ծննդաբերության ժամանակ։ Արդյունքում կեսարյան հատումների թիվը մեր երկրում այս տարի նվազել է 0,4 տոկոսով»,- նշեց փոխնախարարը։
Գասպարյանը ներկայացրեց նաև հանրապետական շտապօգնության ծառայության ներդրման ընթացքը` հիշեցնելով, որ բարեփոխումների արդյունքում վարչատարածքային բաժանմամբ սպասարկում այլևս չի լինելու։ Կանչը սպասարկելու է տվյալ պահին ամենամոտ գտնվող շտապօգնության մեքենան։
Այսօր արդեն ծրագիրը գործում է երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի և Արագածոտն, մոտ մեկ ամսից կգործարկվի նաև Տավուշում։ Նախատեսվում է հանրապետական շտապօգնության ծառայության ներդրման ծրագիրն ավարտին հասցնել 2025 թվականին։