https://arm.sputniknews.ru/20241213/trampy-ditarkum-e-iranin-kankhargelich-aviaharvatsner-hascnelu-hnaravvorutjuny-83923973.html
Թրամփը դիտարկում է Իրանին կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը
Թրամփը դիտարկում է Իրանին կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ Թրամփը երկու հնարավոր սցենար է քննարկում։ 13.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-13T12:17+0400
2024-12-13T12:17+0400
2024-12-13T12:25+0400
ամն
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0b/82905003_0:0:1600:901_1920x0_80_0_0_58205546e378224abd9c1383366b212e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի ուղղությամբ կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Wall Street Journal»-ին։Թերթի աղբյուրների խոսքով՝ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է, որ իրեն մտահոգում է իրանական միջուկային առաջընթացի հնարավորությունը իր նախագահական ժամկետի ընթացքում, և որ ինքն այդպիսի ելքը կանխելու տարբերակներ է փնտրում:Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է Իսրայելին փոխանցել նորարարական զինատեսակներ, ինչպիսիք են բունկերների ոչնչացման համար նախատեսված ռումբերը, որոնք կարող են շարքից հանել իրանական միջուկային օբյեկտները:Այլընտրանքային սցենարը հիմնված է ռազմական ուժի կիրառման սպառնալիքների և ԱՄՆ պատժամիջոցների խստացման համադրության վրա։ Դա պետք է Թեհրանին ստիպի համաձայնել դիվանագիտական կարգավորմանը։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս ռազմավարությունը հիշեցնում է այն մոտեցումը, որը Թրամփը կիրառում էր ԿԺԴՀ-ի նկատմամբ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում, թեև Հյուսիսային Կորեայի դեպքում դիվանագիտությունը ակնկալվող արդյունքներ չտվեց:Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:Իրանը դուրս չի եկել ԳՀՀԾ–ից և խորհուրդ է տալիս արևմուտքի երկրներին վերադառնալ ծրագրին
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0b/82905003_179:0:1600:1066_1920x0_80_0_0_820c3da3e438ef10023120e746902cf5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն
Թրամփը դիտարկում է Իրանին կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը
12:17 13.12.2024 (Թարմացված է: 12:25 13.12.2024) Լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ Թրամփը երկու հնարավոր սցենար է քննարկում։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի ուղղությամբ կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Wall Street Journal»-ին։
Թերթի աղբյուրների խոսքով՝ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է, որ իրեն մտահոգում է իրանական միջուկային առաջընթացի հնարավորությունը իր նախագահական ժամկետի ընթացքում, և որ ինքն այդպիսի ելքը կանխելու տարբերակներ է փնտրում:
Այլ աղբյուրների պնդմամբ՝ իրանական հարցի քննարկման ընթացքում երկու հնարավոր սցենար է ներկայացվել: Առաջին տարբերակը ենթադրում է Իրանի վրա ռազմական ճնշման ուժեղացում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում զորախմբի, ինքնաթիռների և նավերի ավելացում։
Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է Իսրայելին փոխանցել նորարարական զինատեսակներ, ինչպիսիք են բունկերների ոչնչացման համար նախատեսված ռումբերը, որոնք կարող են շարքից հանել իրանական միջուկային օբյեկտները:
Այլընտրանքային սցենարը հիմնված է ռազմական ուժի կիրառման սպառնալիքների և ԱՄՆ պատժամիջոցների խստացման համադրության վրա։ Դա պետք է Թեհրանին ստիպի համաձայնել դիվանագիտական կարգավորմանը։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս ռազմավարությունը հիշեցնում է այն մոտեցումը, որը Թրամփը կիրառում էր ԿԺԴՀ-ի նկատմամբ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում, թեև Հյուսիսային Կորեայի դեպքում դիվանագիտությունը ակնկալվող արդյունքներ չտվեց:
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: