https://arm.sputniknews.ru/20241213/larvats-iravitshak-erevani-gumi-shukajum-msavatsharnerin-berman-en-entarkum-83917604.html
Լարված իրավիճակ Երևանի «Գումի» շուկայում. մսավաճառներին բերման են ենթարկում
Լարված իրավիճակ Երևանի «Գումի» շուկայում. մսավաճառներին բերման են ենթարկում
Sputnik Արմենիա
Մսավաճառների ու ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց։ Իրավապահները սկսկեցին բերման ենթարկել առևտրականներին։ 13.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-13T10:50+0400
2024-12-13T10:50+0400
2024-12-13T10:59+0400
հայաստան
երևան
շուկա
միս
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83916012_0:0:1921:1080_1920x0_80_0_0_b245f38fda5184f207cb45ae03e97938.jpg
Երևանի «Գումի» շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Ոստիկանները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ շուկայում են և փորձում են առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով , որ այն վաճառվում է նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։Մսավաճառներից մեկն ասաց, որ իր իրենից առգրավել են ամբողջ միսը ու տարել այրելու։Մյուսն էլ հավելեց, որ ինքն ապրում է Շիրակի մարզում, այնտեղ մորթ իրականացնելու պայմաններ չունեն։Առևտրական տղամարդկանցից մեկը նույնիսկ ինքնահրկիզման փորձ արեց։ «Ավելի լավ ա` ինձ վառեմ, քան էս միսն իմ ձեռքից տանեն»,-ասաց նա։Երբ ոստիկանները սկսեցին մոտենալ մսավաճառների խանութներին, բախումներ սկսվեցին ոստիկանների և քաղաքացիների միջև։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել մսավաճառներին։ՍԱՏՄ ներկայացուցիչը նշեց՝ ՀՀ տարածքում վերահսկողություն է իրականացվում իրացվող մսի նկատմամբ, զգուշացրել են քաղաքացիներին, ցավում են, որ չեն պահպանել կանոնները։Նշենք, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է 2023թ–ի դեկտեմբերի 6-ից։ Արդեն 1 տարի է` մեր երկրում արգելված է ոչ սպանդանոցում մորթված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։Սպանդանոցներում մորթ իրականացնող ֆերմերները կվարձատրվեն կանխիկ գումարով. Պապոյան
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83916012_225:0:1665:1080_1920x0_80_0_0_534cf513d8b56f570f24fe802b46703b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, շուկա, միս, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, երևան, շուկա, միս, видео, տեսանյութ, տեսանյութեր
Լարված իրավիճակ Երևանի «Գումի» շուկայում. մսավաճառներին բերման են ենթարկում
10:50 13.12.2024 (Թարմացված է: 10:59 13.12.2024) Մսավաճառների ու ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց։ Իրավապահները սկսկեցին բերման ենթարկել առևտրականներին։
Երևանի «Գումի» շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Ոստիկանները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ շուկայում են և փորձում են առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով , որ այն վաճառվում է նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։
Մսավաճառներից մեկն ասաց, որ իր իրենից առգրավել են ամբողջ միսը ու տարել այրելու։
Մյուսն էլ հավելեց, որ ինքն ապրում է Շիրակի մարզում, այնտեղ մորթ իրականացնելու պայմաններ չունեն։
Առևտրական տղամարդկանցից մեկը նույնիսկ ինքնահրկիզման փորձ արեց։ «Ավելի լավ ա` ինձ վառեմ, քան էս միսն իմ ձեռքից տանեն»,-ասաց նա։
Երբ ոստիկանները սկսեցին մոտենալ մսավաճառների խանութներին, բախումներ սկսվեցին ոստիկանների և քաղաքացիների միջև։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել մսավաճառներին։
ՍԱՏՄ ներկայացուցիչը նշեց՝ ՀՀ տարածքում վերահսկողություն է իրականացվում իրացվող մսի նկատմամբ, զգուշացրել են քաղաքացիներին, ցավում են, որ չեն պահպանել կանոնները։
Նշենք, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է 2023թ–ի դեկտեմբերի 6-ից։ Արդեն 1 տարի է` մեր երկրում արգելված է ոչ սպանդանոցում մորթված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։