00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունը նախատեսում է Սուրբ Հովհաննեսի «վնասվածքաբեր» ճանապարհին աստիճաններ կառուցել

CC BY-SA 4.0 / Վ. Հախոյան / St. Hovhannes chapel, Hartagyugh (cropped, resized, color corrected)Սուրբ Հովհաննես մատուռ
Սուրբ Հովհաննես մատուռ  - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2024
Սուրբ Հովհաննես մատուռ
Բաժանորդագրվել
Իշխանությունները կարծում են, որ աստիճանահարթակը ոչ միայն կհեշտացնի վերելքը, այլև վնասվածքների դեպքում ավելի արագ հնարավոր կլինի օգնության հասնել։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Իշխանությունները քննարկում են դեպի Լոռու մարզի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին աստիճանահարթակ կառուցելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է Լոռու մարզպետարանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ գրել էինք, որ մատուռի մոտակայքում 2024 թվականին, միայն պաշտոնական տվյալներով, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 65 մարդ։
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել նախարարություն՝ հետաքրքվելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ուխտագնացության ճանապարհն ավելի ապահով դարձնելու համար։ Նախարարությունից մեր հարցումը վերաուղղել են Լոռու մարզպետարան, այնուհետև մարզպետարանի պատասխանը տրամադրել մեզ։
«Սպիտակ համայնքի ղեկավարի գրության համաձայն` համայնքի վարչական տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում»,- հայտնում են մարզպետարանից։
Մատուռ տանող երկու հիմնական ճանապարհ կա, մեկը հետիոտնային է` նախատեսված ուխտագնացների համար, մյուսն էլ՝ ավտոմեքենաների համար։ Տուժողների մեծ մասը վնասվածքներ է ստանում հետիոտների համար նախատեսված ճանապարհին՝ դժվարանցանելի լինելու պատճառով:
Սպիտակի վարչակազմը վստահեցնում է, որ բազմիցս քննարկվել է ճանապարհը բարեկարգելու հարցը։ Այժմ ունեն հարցի լուծման մի քանի տարբերակ, որոնցից մեկն էլ աստիճանահարթակի կառուցումն է:
«Այն կհեշտացնի ուխտագնացների տեղաշարժը, կփոքրանա նրանց վնասվածքներ ստանալու հավանականությունը, իսկ վնասվածք ստանալու դեպքում հնարավոր կլինի արագ օգնություն ցուցաբերել»,- նշված է մարզպետարանի պատասխանում։
Նշենք, որ մատուռը գտնվում է Լոռու և Շիրակի մարզերի սահմանագլխին գտնվող դժվարամատչելի բլրի վրա՝ Հարթագյուղ գյուղի հարևանությամբ: Այն հայտնի ուխտատեղի է. հավատացյալները կարծում են, որ այս վայրը բժշկում է և կատարում ցանկությունները:
Լրահոս
0