https://arm.sputniknews.ru/20241213/gjughacin-partqeri-mej-e-hajtnvelu-vatsharvoghy-gumi-shukajum-teghi-unecatsi-masin-83929905.html
Գյուղացին պարտքերի մեջ է հայտնվելու. վաճառողը` «Գումի» շուկայում տեղի ունեցածի մասին
Գյուղացին պարտքերի մեջ է հայտնվելու. վաճառողը` «Գումի» շուկայում տեղի ունեցածի մասին
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ տեսուչները «Գումի» շուկայում հայտնաբերել են մոտ 1 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս ու առգրավել։ 13.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-13T14:39+0400
2024-12-13T14:39+0400
2024-12-13T14:41+0400
հայաստան
միս
շուկա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83924494_0:22:1600:922_1920x0_80_0_0_fb8447d3eeebe21f4f5c9ae495ff0b55.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան ՍԱՏՄ–ի աշխատակիցները «Գումի» շուկայում առգրավվել են ոչ թե վաճառակետերի, այլ գյուղացիների ապրանքը։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց վաճառողներից մեկը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԱՏՄ տեսուչները «Գումի» շուկայում հայտնաբերել են մոտ 1 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս, որն առգրավել են։Վաճառողն ասաց, որ այդ ժամին խանութները դեռ բաց չեն եղել, իսկ գյուղացիները բերել էին միսը հանձնելու։Վաճառողը փաստեց նաև, որ շատ մարզերում սպանդանոցներ չկան, ուստի գյուղացիները հաճախ միսը սպանդանոց տանելու հնարավորություն չեն ունենում։ Հարցին` արդյոք վաճառողները գնո՞ւմ են արդյոք այդ միսը վերավաճառելու համար, բոլորը պատասխանեցին` ոչ։ Նրանք որպես ապացույց ցույց տվեցին իրենց ապրանքը, որն ուներ տարբերանշան։Հիշեցնենք` վաղ առավոտից լարված իրավիճակ էր «Գումի» շուկայում, քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ շուկայում փորձում էին առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով, որ այն վաճառվում է նորմերի խախտումներով` բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։ Մսավաճառներն ընդվզեցին, բախում սկսվեց նրանց և ոստիկանների միջև։Երևանի «Գումի» շուկայի մսավաճառներից 8–ը ձերբակալվել են
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83924494_52:0:1579:1145_1920x0_80_0_0_7fdb31d91f9aa2ba65f64be9d758b71a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միս, շուկա, երևան
հայաստան, միս, շուկա, երևան
Գյուղացին պարտքերի մեջ է հայտնվելու. վաճառողը` «Գումի» շուկայում տեղի ունեցածի մասին
14:39 13.12.2024 (Թարմացված է: 14:41 13.12.2024) ՍԱՏՄ տեսուչները «Գումի» շուկայում հայտնաբերել են մոտ 1 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս ու առգրավել։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան ՍԱՏՄ–ի աշխատակիցները «Գումի» շուկայում առգրավվել են ոչ թե վաճառակետերի, այլ գյուղացիների ապրանքը։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց վաճառողներից մեկը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՍԱՏՄ տեսուչները «Գումի» շուկայում հայտնաբերել են մոտ 1 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս, որն առգրավել են։
Վաճառողն ասաց, որ այդ ժամին խանութները դեռ բաց չեն եղել, իսկ գյուղացիները բերել էին միսը հանձնելու։
«Նոր տարվա դեմ գյուղացիները մորթել են իրենց անասունին ու բերել շուկա, որ վաճառեն, Նոր տարի անեն։ Իրանց էլ եկել, բռնել են, որովհետև սպանդանոցային մորթի թղթեր չեն ունեցել։ Ինչպես թուրքերը վաղ առավոտյան հարձակվեցին հայերի վրա, այնպես էլ ոստիկանությունը հարձակվեց գյուղացու վրա։ Մի քանի միլիոն դրամի միսը վերցրեցին, տարան, էտ գյուղացին պարտքերի մեջ է հայտնվելու, տոկոսների տակ է ընկնելու»,– ասաց նա։
Վաճառողը փաստեց նաև, որ շատ մարզերում սպանդանոցներ չկան, ուստի գյուղացիները հաճախ միսը սպանդանոց տանելու հնարավորություն չեն ունենում։ Հարցին` արդյոք վաճառողները գնո՞ւմ են արդյոք այդ միսը վերավաճառելու համար, բոլորը պատասխանեցին` ոչ։ Նրանք որպես ապացույց ցույց տվեցին իրենց ապրանքը, որն ուներ տարբերանշան։
Հիշեցնենք` վաղ առավոտից
լարված իրավիճակ էր «Գումի» շուկայում, քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ շուկայում փորձում էին առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով, որ այն վաճառվում է նորմերի խախտումներով` բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։ Մսավաճառներն ընդվզեցին, բախում սկսվեց նրանց և ոստիկանների միջև։