https://arm.sputniknews.ru/20241213/belarusy-kvoch-e-anum-miasnabar-lutsel-eatm-um-parenamterqi-gneri-tatanumneri-khndirnery-83947704.html
Բելառուսը կոչ է անում միասնաբար լուծել ԵԱՏՄ-ում պարենամթերքի գների տատանումների խնդիրները
Բելառուսը կոչ է անում միասնաբար լուծել ԵԱՏՄ-ում պարենամթերքի գների տատանումների խնդիրները
Sputnik Արմենիա
Բելառուսը կարևորում է նաև կոոպերացիոն նախագծերի սուբսիդավորման ծրագրի աշխատանքների ակտիվացումը: 13.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-13T17:37+0400
2024-12-13T17:37+0400
2024-12-13T17:39+0400
բելառուս
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
մթերք
գին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83935333_0:0:1280:720_1920x0_80_0_0_3ca66f7735e1826074889ef7f9cb46d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսը հնարավոր է համարում համատեղ ջանքերով ԵԱՏՄ երկրների պարենային շուկաներում առկա խնդիրների լուծումը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։Նրա խոսքով՝ վերջին շրջանում պարենային ապահովման թեմայի արդիականությունն աճել է։ Առանձին ապրանքների մասով ԵԱՏՄ երկրներում նկատվում է գների զգալի տատանում, կան նաև դեֆիցիտի թեթևակի նշաններ։Բացի այդ, բելառուսական կողմը կարևորում է ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի սուբսիդավորման ծրագրի աշխատանքների ակտիվացումը։«Արդյունաբերական հատվածի նշանակությունը հասկանալու համար բավական է նայել բացարձակ թվերին. 2024 թվականի հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 1,1 տրիլիոն դոլար», - ասել է Բելառուսի կառավարության ղեկավարը:ԵԱՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը կախված է փոխզիջումներից. ՓաշինյանՌոման Գոլովչենկոն նաև հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին ինտեգրումն արդարացված է, սակայն դեռևս չի հաջողվել հասնել միության հռչակած ամբողջ նպատակներին: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները չեն լուծել իրենց առջև դրված բոլոր հարցերը, մասնավորապես մինչև վերջ չեն հաղթահարել ֆինանսական շուկաների ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ հայացքների բևեռականությունը:2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարկման մեկնարկից ի վեր սա միջկառավարական խորհրդի թվով 41-րդ հանդիպումն է, որն անցկացվում է Մոսկվայում: Նախորդ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին Երևանում։ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը, իսկ հաջորդ տարի նախագահելու իրավունքը կանցնի Բելառուսին։ԵԱՏՄ-ն ապահովում է մասնակից երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան. Փաշինյան
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83935333_160:0:1120:720_1920x0_80_0_0_931e104506547ee07b5dc43edb781087.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, եվրասիական տնտեսական միություն (եատմ), մթերք, գին
բելառուս, եվրասիական տնտեսական միություն (եատմ), մթերք, գին
Բելառուսը կոչ է անում միասնաբար լուծել ԵԱՏՄ-ում պարենամթերքի գների տատանումների խնդիրները
17:37 13.12.2024 (Թարմացված է: 17:39 13.12.2024) Բելառուսը կարևորում է նաև կոոպերացիոն նախագծերի սուբսիդավորման ծրագրի աշխատանքների ակտիվացումը:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսը հնարավոր է համարում համատեղ ջանքերով ԵԱՏՄ երկրների պարենային շուկաներում առկա խնդիրների լուծումը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
«Շատ ավելի դժվար է առանձին-առանձին հաղթահարել առկա ռիսկերը և մեր երկրների բնակչությանը ապահովել անհրաժեշտ ծավալով ու մատչելի գներով առանցքային պարենային ապրանքներով, քան համատեղ լուծել այդ հրատապ խնդիրը», - նշել է Գոլովչենկոն:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում պարենային ապահովման թեմայի արդիականությունն աճել է։ Առանձին ապրանքների մասով ԵԱՏՄ երկրներում նկատվում է գների զգալի տատանում, կան նաև դեֆիցիտի թեթևակի նշաններ։
Բացի այդ, բելառուսական կողմը կարևորում է ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի սուբսիդավորման ծրագրի աշխատանքների ակտիվացումը։
«Արդյունաբերական հատվածի նշանակությունը հասկանալու համար բավական է նայել բացարձակ թվերին. 2024 թվականի հունվար-սեպտեմբերին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 1,1 տրիլիոն դոլար», - ասել է Բելառուսի կառավարության ղեկավարը:
Ռոման Գոլովչենկոն նաև հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին ինտեգրումն արդարացված է, սակայն դեռևս չի հաջողվել հասնել միության հռչակած ամբողջ նպատակներին: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները չեն լուծել իրենց առջև դրված բոլոր հարցերը, մասնավորապես մինչև վերջ չեն հաղթահարել ֆինանսական շուկաների ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ հայացքների բևեռականությունը:
2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարկման մեկնարկից ի վեր սա միջկառավարական խորհրդի թվով 41-րդ հանդիպումն է, որն անցկացվում է Մոսկվայում: Նախորդ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին Երևանում։ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը, իսկ հաջորդ տարի նախագահելու իրավունքը կանցնի Բելառուսին։