https://arm.sputniknews.ru/20241213/artkvosmedi-licenziaji-kasecman-mijnvordutjun-ka-avanesjany-volvorti-kargavvorman-masin-83933860.html
«Արթկոսմեդի» լիցենզիայի կասեցման միջնորդություն կա․ Ավանեսյանը՝ ոլորտի կարգավորման մասին
«Արթկոսմեդի» լիցենզիայի կասեցման միջնորդություն կա․ Ավանեսյանը՝ ոլորտի կարգավորման մասին
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ խոսքը ոչ միայն կոնկրետ դեպքի ու բուժկենտրոնի, այլև ամբողջ երկրի հեղինակության մասին է, որն բժշկական տուրիզմում դիրքավորվում է նաև որպես... 13.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-13T16:09+0400
2024-12-13T16:09+0400
2024-12-13T16:11+0400
պլաստիկ
վիրահատություն
կոսմետիկա
անահիտ ավանեսյան
լիցենզիա
https://cdn.am.sputniknews.ru/img/2223/74/22237461_0:0:1600:901_1920x0_80_0_0_cf0ccd65ae69a308da89c3574a8a14e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Երեկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ստացվել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի գործունեության կասեցման միջնորդությունը։ Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։«Որոշումը կայացնում է լիցենզիոն հանձնաժողովը, և առաջիկա նիստում լիցենզիայի կասեցման որոշում կկայացվի»,- նշեց նախարարը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 8-ին «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատությանն է ենթարկվել 56-ամյա կին։ Վիրահատությունից հետո պացիենտի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ: Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» բուժկենտրոն, որտեղ օրեր անց արձանագրվել է կնոջ մահը։ Հարազատները մեղադրում են բժշկին՝ նշելով, որ նա վիրահատություններ է սկսել կնոջ մարմնի միանգամից 5 տարբեր մասերում, ինչի հետևանքով կնոջ սիրտը չի դիմացել։ Նախարարը հավելեց՝ դժբախտ պատահարը նշանակում է, որ ոլորտում կա համակարգային խնդիր։ Նախարարությունը գնալու է համակարգային փոփոխությունների՝ խստացնելով վերահսկողությունն ու սահմանված պահանջները։«Էսթետիկ բուժկենտրոնների մասով Հայաստանում ունենք երկակի իրողություն․ մի կողմից Հայաստանում ունենք ոլորտի բուռն զարգացում, բժշկական տուրիզմում դիրքավորվում ենք որպես պլաստիկ վերակառուցողական բուժօգնություն մատուցող երկիր, մյուս կողմից ունենք կարգավորման առումով որոշակի խնդիրներ։ Դրա բացասական հետևանքն անդրադառնում է ոչ միայն կոնկրետ անձի կյանքի և առողջության, բուժկենտրոնի վրա, այլև ընդհանուր երկրի վարկանիշի վրա»,- նշեց նախարարը։ «Նազ, մեռանք ասելով` էդքան մի վիրահատվի». մարզիկը` իր կերպարանափոխության և ընտանիքի մասինԱվանեսյանի խոսքով՝ առաջին կարևոր քայլը լիցենզիոն տրամադրման պայմանների խստացումն է։ Արդեն իսկ մասնագետների կողմից փաթեթը պատրաստվել է, հիմա շրջանառության համապատասխան փուլեր է անցնում։ Ըստ նրա՝ լիցենզավորման կանոնների փոփոխությունը ենթադրում է որոշակի խելամիտ ժամկետներ սահմանել բուժկենտրոնների համար, որ կարողանան վերափոխել իրենց թե սարքավորումները, թե մասնագիտական պահանջները։ Հստակ սահմանվելու է, թե պլաստիկ վիրաբուժության ծավալներն ինչպիսին պետք է լինեն, այսինքն՝ ինչի իրավունք ունի պլաստիկ վիրաբույժը, ինչինը՝ ոչ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2223/74/22237461_175:0:1600:1069_1920x0_80_0_0_5f940bd709771375017e5fb8bca4b475.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պլաստիկ, վիրահատություն, կոսմետիկա, անահիտ ավանեսյան, լիցենզիա
պլաստիկ, վիրահատություն, կոսմետիկա, անահիտ ավանեսյան, լիցենզիա
«Արթկոսմեդի» լիցենզիայի կասեցման միջնորդություն կա․ Ավանեսյանը՝ ոլորտի կարգավորման մասին
16:09 13.12.2024 (Թարմացված է: 16:11 13.12.2024) Նախարարի խոսքով՝ խոսքը ոչ միայն կոնկրետ դեպքի ու բուժկենտրոնի, այլև ամբողջ երկրի հեղինակության մասին է, որն բժշկական տուրիզմում դիրքավորվում է նաև որպես պլաստիկ բուժծառայություններ առաջարկող երկիր։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Երեկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ստացվել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի գործունեության կասեցման միջնորդությունը։ Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Որոշումը կայացնում է լիցենզիոն հանձնաժողովը, և առաջիկա նիստում լիցենզիայի կասեցման որոշում կկայացվի»,- նշեց նախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 8-ին «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատությանն է ենթարկվել 56-ամյա կին։ Վիրահատությունից հետո պացիենտի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ: Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» բուժկենտրոն, որտեղ օրեր անց արձանագրվել է
կնոջ մահը։ Հարազատները մեղադրում են բժշկին՝ նշելով, որ նա վիրահատություններ է սկսել կնոջ մարմնի միանգամից 5 տարբեր մասերում, ինչի հետևանքով կնոջ սիրտը չի դիմացել։
«Շատ հետևողական ենք լինելու, որ քրեական գործի շրջանակներում բացահայտվի և խիստ պատիժ լինի, եթե կա բժշկական սխալ։ Եվ, իհարկե լիցենզիայի կասեցման առումով ևս հետևողական ենք լինելու, որ կազմակերպությունը կոնկրետ իր բոլոր բացթողումներն ուղղի, նոր շարունակի աշխատել»,- նշեց Ավանեսյանը՝ խոսելով «Արթկոմեդի» դեպքի մասին։
Նախարարը հավելեց՝ դժբախտ պատահարը նշանակում է, որ ոլորտում կա համակարգային խնդիր։ Նախարարությունը գնալու է համակարգային փոփոխությունների՝ խստացնելով վերահսկողությունն ու սահմանված պահանջները։
«Էսթետիկ բուժկենտրոնների մասով Հայաստանում ունենք երկակի իրողություն․ մի կողմից Հայաստանում ունենք ոլորտի բուռն զարգացում, բժշկական տուրիզմում դիրքավորվում ենք որպես պլաստիկ վերակառուցողական բուժօգնություն մատուցող երկիր, մյուս կողմից ունենք կարգավորման առումով որոշակի խնդիրներ։ Դրա բացասական հետևանքն անդրադառնում է ոչ միայն կոնկրետ անձի կյանքի և առողջության, բուժկենտրոնի վրա, այլև ընդհանուր երկրի վարկանիշի վրա»,- նշեց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ առաջին կարևոր քայլը լիցենզիոն տրամադրման պայմանների խստացումն է։ Արդեն իսկ մասնագետների կողմից փաթեթը պատրաստվել է, հիմա շրջանառության համապատասխան փուլեր է անցնում։ Ըստ նրա՝ լիցենզավորման կանոնների փոփոխությունը ենթադրում է որոշակի խելամիտ ժամկետներ սահմանել բուժկենտրոնների համար, որ կարողանան վերափոխել իրենց թե սարքավորումները, թե մասնագիտական պահանջները։
Հստակ սահմանվելու է, թե պլաստիկ վիրաբուժության ծավալներն ինչպիսին պետք է լինեն, այսինքն՝ ինչի իրավունք ունի պլաստիկ վիրաբույժը, ինչինը՝ ոչ։