00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024 թվականին ԵԱՏՄ–ի ՀՆԱ–ն աճել է 4.5 տոկոսով. Միշուստին

© SputnikՄիխայիլ Միշուստին
Միխայիլ Միշուստին - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2024
Բաժանորդագրվել
ՌԴ վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը հետևողականորեն ընդլայնվում է՝ չնայած արտաքին մարտահրավերներին:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում աստիճանաբար մեծ տարածում են ձեռք բերում մարկետփլեյսները։ Այս մասին այսօր Մոսկվայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Նա հիշեցրեց, որ ավելի վաղ միության անդամ պետությունների ղեկավարները հաստատել էին մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք զգալիորեն կհեշտացնեն հայտարարագրման գործընթացները և միության սահմանով ապրանքների տեղափոխման կարգը:
ԵԱՏՄ-ն ապահովում է մասնակից երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան. Փաշինյան
«Գործընկերներին կոչ ենք անում անհապաղ ավարտել համապատասխան արձանագրության վավերացումը»,– նշեց Միշուստինը:
Նրա խոսքով` եթե ԵԱՏՄ երկրները համակարգեն իրենց ջանքերը, կարող են ավելի մեծ արդյունքների հասնել միության տեխնոլոգիական ինքնիշխանության զարգացման գործում:
ՌԴ վարչապետը միության անդամ երկրներին նաև կոչ արեց բիզնեսին տեղեկացնել արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի սուբսիդավորման մեխանիզմի մասին:
«Մենք ձեզ հետ համատեղ նախագծերի սուբսիդավորման վերազգային մեխանիզմ ենք գործարկել միության բյուջեից։ Այն արդեն սկսում է աշխատել: Անհրաժեշտ է, իհարկե, բիզնեսին տեղեկացնել այս մեխանիզմի պայմանների և առավելությունների մասին, որպեսզի ընկերությունները հստակ հասկանան, որ կարող են ակնկալել իրական օգնություն միությունից և ավելի ակտիվ ներգրավվեն առաջատար արտադրությունների ստեղծման մեջ»,– հայտարարեց Միշուստինը։
Ռուսաստանի վարչապետն ասաց, որ նման միջոցառումները թույլ կտան ավելացնել գոյություն ունեցող հզորությունները, առևտրի ծավալները, փոխադարձ ներդրումները, և ավելացնել միությունում ստեղծված արտադրանքի արտահանումը:
Միշուստինն ավելացրեց, որ ԵԱՏՄ մանրածախ առևտրի շրջանառությունը 2024 թ. 1–ին երեք եռամսյակների ընթացքում աճել է գրեթե 8 տոկոսով, ՀՆԱ–ի աճը կազմել է ավելի քան 4,5 տոկոս: Մոտավորապես նույնքան աճել է նաև արդյունաբերական արտադրությունը, ուղևորափոխադրումները՝ գրեթե 7,5 տոկոսով:
Նա վստահեցրեց, որ ԵԱՏՄ երկրներին կհաջողվի լիովին բացահայտել միության ինտեգրացիոն ներուժը յուրաքանչյուր մասնակից պետության տնտեսության ամրապնդման, կյանքի բարելավման համար:
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին այսօր մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2024 թ.–ին ԵԱՏՄ–ում նախագահում է Հայաստանը, 2025 թվականին նախագահությունը կփոխանցվի Բելառուսին։
ԵԱՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը կախված է փոխզիջումներից. Փաշինյան
Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները մտադիր են քննարկել ինտեգրման հետագա խորացման հարցերը:
Միջկառավարական խորհուրդը կազմված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներից։
Մարմինն ապահովում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների իրականացումը և ԵԱՏՄ մասին պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարականներ է տալիս, ինչպես նաև իրականացնում է այլ լիազորություններ:
Նախորդ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1–ին Երևանում։
Լրահոս
0