https://arm.sputniknews.ru/20241212/shiraki-marzpet-mushegh-muradjany-pashtvonic-azatman-dimum-e-nerkajacrel-83864758.html
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշեց, որ վաղը նախնական քվեարկության արդյունքներով Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի: 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T13:01+0400
2024-12-12T13:01+0400
2024-12-12T13:14+0400
մուշեղ մուրադյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68133563_0:83:1600:983_1920x0_80_0_0_41a156ac4b379a255d9faa2431809c54.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտարարվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։Մուրադյանը ներկա էր կառավարության այսօրվա նիստին։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին` իր պաշտոնավարման երկու տարվա բարձր վստահության համար և նշեց, որ որքան կարողացել է, ծառայել է ՀՀ–ին։Մուրադյանը նշանակվել էր Շիրակի մարզպետ 2023 թ–ի հունվարին։ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են և նշանակվում են արտահահերթ ընտրություններ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ Գյումրիում առաջին անգամ իրականացրել են նախնական քվեարկություն` փրայմերիզ, և այս առաջին փորձը նա կարևոր ու շատ հաջողված համարեց։Նա նաև ընդգծեց, որ վաղը նախնական քվեարկության արդյունքներով Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի:Հիշեցնենք, որ որպես Շիրակի մարզպետ` շրջանառվում է Դավթի Առուշանյանի անունը, որը երեկ վայր դրեց ՔՊ խմբակցությունում իր պատգամավորական մանդատը։Հիշեցնենք նաև` 3 օր Գյումրիում տեղի ունեցած նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատարն այժմ Սարիկ Մինասյանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68133563_90:0:1510:1065_1920x0_80_0_0_a68178b7540624745c9724d41f88c554.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մուշեղ մուրադյան
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
13:01 12.12.2024 (Թարմացված է: 13:14 12.12.2024) ՀՀ վարչապետը նշեց, որ վաղը նախնական քվեարկության արդյունքներով Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտարարվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Մուրադյանը ներկա էր կառավարության այսօրվա նիստին։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին` իր պաշտոնավարման երկու տարվա բարձր վստահության համար և նշեց, որ որքան կարողացել է, ծառայել է ՀՀ–ին։
Մուրադյանը
նշանակվել էր Շիրակի մարզպետ 2023 թ–ի հունվարին։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են և նշանակվում են արտահահերթ ընտրություններ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ Գյումրիում առաջին անգամ իրականացրել են նախնական քվեարկություն` փրայմերիզ, և այս առաջին փորձը նա կարևոր ու շատ հաջողված համարեց։
«Կառավարող կուսակցությունում կա ըմբռնում, որ այն համայնքներում, որտեղ մենք չունենք գործող համայնքի ղեկավար, մենք այս մեխանիզմով մեր թեկնածուին կընտրենք, ինչը կարծում եմ՝ ժողովրդավարական մի կարևոր ինստիտուտ է, որ ներդնում ենք ՀՀ–ում»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ վաղը նախնական քվեարկության արդյունքներով Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի:
Հիշեցնենք, որ որպես Շիրակի մարզպետ` շրջանառվում է Դավթի Առուշանյանի անունը, որը երեկ վայր դրեց
ՔՊ խմբակցությունում իր պատգամավորական մանդատը։
Հիշեցնենք նաև` 3 օր Գյումրիում տեղի ունեցած նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատարն այժմ Սարիկ Մինասյանն է։