00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը կառավարական իր առանձնատանը չի տաքանում. ստիպված տաքացուցիչ են միացնում

© Photo : press office of the Government of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նաև պատմեց, որ իր աշխատասենյակում կա տեսախցիկ, որի միջոցով կառավարության որոշ սրահներ տեսնում է և մի օր ֆիքսել է, որ այն սրահներում, որտեղ օրերով ոչ ոք չի մտնում, հսկա ջահերի լույսերն անիմաստ միացված են։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ դժգոհեց, որ կառավարական առանձնատանը, որտեղ ապրում է, ցուրտ է, ջեռուցումից բացի տաքացուցիչ է միացնում։
«Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում. ձմեռը գալիս է, և այնտեղ ապրողները սառչում են։ Քիչ է մնում՝ Իջևանից փայտի վառարան ուզենք, խողովակն էլ պատուհանից հանենք։ Սա չի խնդիրը. ջեռուցման համար բյուջեով նախատեսված գազը, միևնույնն է, վառվում է, բայց տունը չի տաքանում»,– պատմեց Փաշինյանը։
Նրա խոսքով` երբ արդեն ցուրտն անհնարին է դառնում, ստիպված տաքացուցիչ են միացնում։
«Եվ ո՞վ է վճարում՝ դրա համար` պետբյուջեն։ Անկեղծ ասեմ՝ անձնական բյուջեն չի էլ կարող վճարել այդ մեծ տարածքները տաքացնելու համար։ Եղավ անարդյունավետ»,– սրտնեղեց վարչապետը։
Շարունակելով պետական անարդյունավետ ծախսերի թեման` Փաշինյանն ասաց, որ կառավարության աշխատասենյակներում և սրահներում ևս խնդիր կա։ Նա պատմեց, որ իր աշխատասենյակում կա տեսախցիկ, որի միջոցով կառավարության որոշ սրահներ տեսնում է և մի օր ֆիքսել է, որ այն սրահներում, որտեղ օրերով ոչ ոք չի մտնում, հսկա ջահերի լույսերն անիմաստ միացված են։
«Գործընկերներիս ասում եմ` ժողովուրդ ջան, այդ լույսերն ինչի՞ համար եք վառած պահում։ Այդ պահից սկսած մենք սկսեցինք անջատել։ Հետո սարսափած մտածեցի, թե նախ էս 6 ու կես տարվա ընթացքում ու դրանից առաջ ինչքան հոսանք է անիմաստ ծախսվել։ Պատճառն այն է, որ էլեկտրաէներգիա միացնող–անջատողն ասում է` դե, սա տերը պետական փողն է, հո, չեն գալու ասեն` ինչի՞ ես անիմաստ միացրել։ Հիմա եկեք նայենք, թե այդ ջահերը որքան անիմաստ գումար են տարել պետական բյուջեից, որ հաշվենք, կարող է` սարսափելի մի թիվ լինի»,– հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի` պետական ծախսերը հաղորդակից անոթների նման են` եթե կառավարությունն արդյունավետորեն է ծախսում պետական միջոցները, ապա հանրությունը ևս նույն կերպ է արձագանքում։
Լրահոս
0