https://arm.sputniknews.ru/20241212/menq-da-ajdpes-chenq-tvoghni-kadirvovy-grvoznii-zvoranvocneri-vra-anodachui-grvohi-pvordzi-masin-83860186.html
«Մենք դա այդպես չենք թողնի». Կադիրովը` Գրոզնիի զորանոցների վրա անօդաչուի գրոհի փորձի մասին
«Մենք դա այդպես չենք թողնի». Կադիրովը` Գրոզնիի զորանոցների վրա անօդաչուի գրոհի փորձի մասին
Sputnik Արմենիա
Ուկրաինական անօդաչուն գիշերը գրոհել է Գրոզնիի ոստիկանության հատուկ գնդի զորանոցը։ Սա արդեն երրորդ հարվածն է Չեչնիայի տարածքին։ 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T11:26+0400
2024-12-12T11:26+0400
2024-12-12T11:26+0400
ռամզան կադիրով
չեչնիա
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/1877/73/18777361_0:65:2709:1589_1920x0_80_0_0_40ced0deedb3f41d32c0b95a7e785596.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի՝ Գրոզնիում ՌԴ հերոս Ահմադ Կադիրովի անվան ոստիկանության հատուկ գնդի զորանոցի շենքերի վրա գրոհելու փորձը, որի հետևանքով պահակազորի չորս մարտիկ վիրավորվել է, անպատասխան չի մնա։ Այս մասին Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է իր տելեգրամյան ալիքում։Դեկտեմբերի 12-ի կեսգիշերին Գրոզնիում Ա. Կադիրովի անվան ոստիկանության հատուկ գնդի զորանոցի շենքերի վրա անօդաչու է խոցվել, բեկորների ընկնելու հետևանքով պահակազորի չորս մարտիկ թեթև վիրավորում են ստացել։Նա նշել է, որ Չեչնիայի բնակիչները նրա համար չեն պաշտպանում հանրապետությունը, որ թույլ տան «թմրամոլներին, շեյթաններին կամ սատանիստներին իրագործել իրենց հիվանդ գաղափարները»։Ինչ վերաբերում է մարտական ոգուն, ապա, Չեչնիայի ղեկավարի խոսքով, նման փորձերը միայն ամրապնդում են հավատը հաղթանակի նկատմամբ և թշնամու հետ արագ հաշվեհարդար տեսնելու ցանկությունը։«Չեչնիայի Հանրապետությունից ռեզերվային 84 հազար կամավորներ և զինվորներ պատրաստ են առաջին իսկ հրամանով շարժվել դեպի առաջնագիծ»,- հավելել է նա։Կադիրովը հայտնել է, որ անօդաչուի բեկորները վնասել են հատուկ գնդի զորանոցի շենքի տանիքը։ Փոքր հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Շենքը լուրջ վնասներ չի կրել։
չեչնիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1877/73/18777361_0:0:2709:2032_1920x0_80_0_0_1a9a902daf382908b8d2929d150a2a16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռամզան կադիրով, չեչնիա, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
ռամզան կադիրով, չեչնիա, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
«Մենք դա այդպես չենք թողնի». Կադիրովը` Գրոզնիի զորանոցների վրա անօդաչուի գրոհի փորձի մասին
Ուկրաինական անօդաչուն գիշերը գրոհել է Գրոզնիի ոստիկանության հատուկ գնդի զորանոցը։ Սա արդեն երրորդ հարվածն է Չեչնիայի տարածքին։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի՝ Գրոզնիում ՌԴ հերոս Ահմադ Կադիրովի անվան ոստիկանության հատուկ գնդի զորանոցի շենքերի վրա գրոհելու փորձը, որի հետևանքով պահակազորի չորս մարտիկ վիրավորվել է, անպատասխան չի մնա։ Այս մասին Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է իր տելեգրամյան ալիքում։
Դեկտեմբերի 12-ի կեսգիշերին Գրոզնիում Ա. Կադիրովի անվան ոստիկանության հատուկ գնդի զորանոցի շենքերի վրա անօդաչու է խոցվել, բեկորների ընկնելու հետևանքով պահակազորի չորս մարտիկ թեթև վիրավորում են ստացել։
Նա նշել է, որ Չեչնիայի բնակիչները նրա համար չեն պաշտպանում հանրապետությունը, որ թույլ տան «թմրամոլներին, շեյթաններին կամ սատանիստներին իրագործել իրենց հիվանդ գաղափարները»։
«Մենք դա այդպես չենք թողնի։ Եվ միայն այդ չորս վիրավորների համար մենք 400 «ուկրանատօյական» կտապալենք», - գրել է Կադիրովը:
Ինչ վերաբերում է մարտական ոգուն, ապա, Չեչնիայի ղեկավարի խոսքով, նման փորձերը միայն ամրապնդում են հավատը հաղթանակի նկատմամբ և թշնամու հետ արագ հաշվեհարդար տեսնելու ցանկությունը։
«Չեչնիայի Հանրապետությունից ռեզերվային 84 հազար կամավորներ և զինվորներ պատրաստ են առաջին իսկ հրամանով շարժվել դեպի առաջնագիծ»,- հավելել է նա։
Կադիրովը հայտնել է, որ անօդաչուի բեկորները վնասել են հատուկ գնդի զորանոցի շենքի տանիքը։ Փոքր հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Շենքը լուրջ վնասներ չի կրել։