https://arm.sputniknews.ru/20241212/mckheta-stepantsminda-lars-tshanaparhy-1-shabat-masnaki-sahmanapakumnervov-kgvortsi-83858722.html
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը 1 շաբաթ մասնակի սահմանափակումներով կգործի
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը 1 շաբաթ մասնակի սահմանափակումներով կգործի
Sputnik Արմենիա
Ճանապարհի նշյալ հատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։ 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T10:57+0400
2024-12-12T10:57+0400
2024-12-12T11:12+0400
վերին լարս
լարս
բեռնատար
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
հայաստան
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74394957_0:187:1600:1087_1920x0_80_0_0_03ea3116185ae6e437bd56185f665b8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին տեղաշարժը մասնակի սահմանափակումներով կլինի մինչև դեկտեմբերի 18-ը, քանի որ հենապատի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Տեղեկությունը հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:«Միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 77 կմ հատվածում (գ․Արախվեթի) իրականացվում են հենապատի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ, նշված հատվածով ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով՝ երթևեկելի մեկ գոտու կիրառմամբ»,- ասված է հաղորդագրությունում:Նշվում է, որ ճանապարհի նշյալ հատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։Երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։Կառույցից նաև պարզաբանեցին, որ այդ հատվածով երթևեկության մոտենալու և սկսելու մասին կհուշի հատուկ գծանշումը:Բացի այդ, գերատեսչությունից վստահեցրին, որ այս պահին այդ սահմանափակումները ոչ մի կերպ չեն ազդում տրանսպորտի երթևեկության վրա, վարորդները ստիպված են լինում մի քանի րոպե սպասել, որպեսզի հանդիպակաց հոսքով հնարավոր լինի երթևեկել:Վերին Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում անցակետը հատելու հերթում
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0a/74394957_0:0:1601:1200_1920x0_80_0_0_6f95e685d028d2f533f202d5d32f049b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերին լարս, լարս, բեռնատար, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, հայաստան, ճանապարհ
վերին լարս, լարս, բեռնատար, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, հայաստան, ճանապարհ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը 1 շաբաթ մասնակի սահմանափակումներով կգործի
10:57 12.12.2024 (Թարմացված է: 11:12 12.12.2024) Ճանապարհի նշյալ հատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին տեղաշարժը մասնակի սահմանափակումներով կլինի մինչև դեկտեմբերի 18-ը, քանի որ հենապատի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Տեղեկությունը հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
«Միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 77 կմ հատվածում (գ․Արախվեթի) իրականացվում են հենապատի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ, նշված հատվածով ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով՝ երթևեկելի մեկ գոտու կիրառմամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ճանապարհի նշյալ հատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։
Երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից էլ
Sputnik Արմենիային հայտնեցին, որ 50 մետր երկարությամբ հատվածը վարորդները ստիպված կլինեն երթևեկել հետադարձելի երթևեկությամբ (նույն հատվածում տարբեր ժամերին մեքենաները կարող են երթևեկել այս կամ այն ուղղությամբ, - խմբ.):
Կառույցից նաև պարզաբանեցին, որ այդ հատվածով երթևեկության մոտենալու և սկսելու մասին կհուշի հատուկ գծանշումը:
Բացի այդ, գերատեսչությունից վստահեցրին, որ այս պահին այդ սահմանափակումները ոչ մի կերպ չեն ազդում տրանսպորտի երթևեկության վրա, վարորդները ստիպված են լինում մի քանի րոպե սպասել, որպեսզի հանդիպակաց հոսքով հնարավոր լինի երթևեկել: