https://arm.sputniknews.ru/20241212/inch-arzheq-uni-dzer-kcktur-kisavakhecats-khvosacatsy-qvocharjany-mirzvojani-elujti-masin-83889143.html
Ի՞նչ արժեք ունի ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը. Քոչարյանը` Միրզոյանի ելույթի մասին
Ի՞նչ արժեք ունի ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը. Քոչարյանը` Միրզոյանի ելույթի մասին
Sputnik Արմենիա
Լևոն Քոչարյանի կարծիքով՝ այսօրվա ելույթը արժեք չունի, եթե թեմայի մասին չի բարձրաձայնվում նաև միջազգային հարթակներում։ 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T18:58+0400
2024-12-12T18:58+0400
2024-12-12T18:58+0400
լևոն քոչարյան
արարատ միրզոյան
հայոց ցեղասպանություն
ցեղասպանություն
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122128_0:0:1100:619_1920x0_80_0_0_9d913baade6b48d3895e556c0d2f8ff9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա ելույթը համարում է անիմաստ, անվանելով այն կցկտուր ու կիսավախեցած։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովը, որի ժամանակ ՀՀ արտգործնախարարը իր ելույթում ասել է, որ մեր տարածաշրջանում ցեղասպանության ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ` Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի (նկատի ունենալով Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա)։Լևոն Քոչարյանի կարծիքով՝ այսօրվա ելույթը արժեք չունի, եթե թեմայի մասին չի բարձրաձայնվում նաև միջազգային հարթակներում։Քոչարյանը հիշեցրել է վերջին դեպքը Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ, երբ Արարատ Միրզոյանը իր ելույթում ոչ մի հիշատակում չի արել նախորդ տարի Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից, էթնիկ զտումից, արցախցիների հետ վերադարձի արդարացի պահանջից, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի առջև դրվող ոչ արդարացի պահանջների մասին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122128_90:0:1067:733_1920x0_80_0_0_63588377df2c14ce50512bb9a4c73a47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, արարատ միրզոյան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, արցախ, ադրբեջան
լևոն քոչարյան, արարատ միրզոյան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, արցախ, ադրբեջան
Ի՞նչ արժեք ունի ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը. Քոչարյանը` Միրզոյանի ելույթի մասին
Լևոն Քոչարյանի կարծիքով՝ այսօրվա ելույթը արժեք չունի, եթե թեմայի մասին չի բարձրաձայնվում նաև միջազգային հարթակներում։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա ելույթը համարում է անիմաստ, անվանելով այն կցկտուր ու կիսավախեցած։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովը, որի ժամանակ ՀՀ
արտգործնախարարը իր ելույթում ասել է, որ մեր տարածաշրջանում ցեղասպանության ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ` Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի (նկատի ունենալով Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա)։
Լևոն Քոչարյանի կարծիքով՝ այսօրվա ելույթը արժեք չունի, եթե թեմայի մասին չի բարձրաձայնվում նաև միջազգային հարթակներում։
«Մեր արտաքին գերատեսչությունը պետք է օր ու գիշեր խոսեր այս ամենից, բոլոր առիթները մաքսիմալ օգտագործեր: Սա անելն առավել կարևոր է տարածաշրջանում իրական և հարատև խաղաղության հասնելու համար: Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը»,– գրել է նա։
Քոչարյանը հիշեցրել է վերջին դեպքը Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ, երբ Արարատ Միրզոյանը իր ելույթում ոչ մի հիշատակում չի արել նախորդ տարի Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից, էթնիկ զտումից, արցախցիների հետ վերադարձի արդարացի պահանջից, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի առջև դրվող ոչ արդարացի պահանջների մասին: