ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ–տեղ մառախուղ է
16:30 12.12.2024 (Թարմացված է: 16:32 12.12.2024)
© Photo : пресс-служба ЮВОՀայաստան
Հայաստան. Արխիվային լուսանկար
© Photo : пресс-служба ЮВО
Բաժանորդագրվել
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 16։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի (Բյուրական, Օհանավան բնակավայրերի հատված), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արտաշատի, Գուգարքի տարածաշրջաններում՝ անձրև։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր, Վարդենյաց լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: