https://arm.sputniknews.ru/20241212/erevany-drakan-e-gnahatum-aph-um-hamagvortsakcutjann-ughghvats-rd-i-janqery-grigvorjan-83870657.html
Երևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Գրիգորյան
Երևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Գրիգորյան
Sputnik Արմենիա
Գրիգորյանը կարևոր է համարում նաև ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային համալիրի թվային վերափոխման ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը։ 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T13:47+0400
2024-12-12T13:47+0400
2024-12-12T13:50+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
մհեր գրիգորյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83863457_0:0:2560:1440_1920x0_80_0_0_688cc2151b07068a05f0685cb534fa66.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը դրական է գնահատում ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության ներուժի ընդլայնմանն ուղղված ռուսական կողմի կառուցողական ջանքերը։ Այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Նա նշել է, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակությունն ապահովելու և մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև տեխնոլոգիական վերափոխումների համագործակցության զարգացման համար։Գրիգորյանը կարևոր է համարում նաև ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային համալիրի թվային վերափոխման ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը։Փոխվարչապետն ընդգծել է ԱՊՀ երկրների միջև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ազգային շահերը և այս համատեքստում կարևորել բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը։Գրիգորյանն ընդգծել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագծի կարևորությունը։ Այս նախագծի նպատակն է տարածաշրջանի առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը՝ ինչպես Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ ուղղությամբ տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների տարածաշրջանային համակարգի ստեղծման ճանապարհով։«Համոզված եմ, որ նախագծի իրականացումը լիովին համապատասխանում է մեր բոլոր երկրների շահերին»,- նշել է նա։ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի նախագահությամբ անցկացվում է Մոսկվայում։ Կառավարությունների ղեկավարները ծրագրում են քննարկել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը պատժամիջոցների ֆոնին։ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են համագործակցության երկրներում առևտրատնտեսական և մշակութա-մարդասիրական փոխգործակցության ընդլայնման հարցեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83863457_320:0:2240:1440_1920x0_80_0_0_dedcc9c2ffae6d0096df47101de42c5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), մհեր գրիգորյան, հայաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), մհեր գրիգորյան, հայաստան
Երևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Գրիգորյան
13:47 12.12.2024 (Թարմացված է: 13:50 12.12.2024) Գրիգորյանը կարևոր է համարում նաև ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային համալիրի թվային վերափոխման ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը դրական է գնահատում ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության ներուժի ընդլայնմանն ուղղված ռուսական կողմի կառուցողական ջանքերը։ Այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակությունն ապահովելու և մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև տեխնոլոգիական վերափոխումների համագործակցության զարգացման համար։
Գրիգորյանը կարևոր է համարում նաև ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային համալիրի թվային վերափոխման ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը։
«Փաստաթուղթը ենթադրում է տրանսպորտային տեղեկատվական ոլորտի զարգացում և առաջադեմ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում, ինչը, անկասկած, կնպաստի լոգիստիկ ծառայությունների արդիականացմանը ԱՊՀ ողջ տարածքում», - ասել է նա։
Փոխվարչապետն ընդգծել է ԱՊՀ երկրների միջև փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ազգային շահերը և այս համատեքստում կարևորել բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը։
Գրիգորյանն ընդգծել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագծի կարևորությունը։ Այս նախագծի նպատակն է տարածաշրջանի առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը՝ ինչպես Արևելք-Արևմուտք, այնպես էլ Հյուսիս-Հարավ ուղղությամբ տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների տարածաշրջանային համակարգի ստեղծման ճանապարհով։
«Համոզված եմ, որ նախագծի իրականացումը լիովին համապատասխանում է մեր բոլոր երկրների շահերին»,- նշել է նա։
Նա նաև ընդգծել է ԱՊՀ երկրների միջև մշակութային և հումանիտար կապերի ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում հայկական կողմը լիովին աջակցում է հումանիտար ոլորտում համագործակցության առաջնահերթ միջոցառումների ծրագրի ընդունմանը և պատրաստակամություն հայտնում ակտիվորեն մասնակցել դրա իրականացմանը։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի նախագահությամբ անցկացվում է Մոսկվայում։ Կառավարությունների ղեկավարները ծրագրում են քննարկել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը պատժամիջոցների ֆոնին։ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են համագործակցության երկրներում առևտրատնտեսական և մշակութա-մարդասիրական փոխգործակցության ընդլայնման հարցեր: