https://arm.sputniknews.ru/20241212/erevannizhni-nvovgvorvod-chverti-inqnatiry-2-zham-pttvum-e-hh-erknqum-inchn-e-pattshary-83875449.html
Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում. հայտնի է պատճառը
Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում. հայտնի է պատճառը
Sputnik Արմենիա
Ուղևորներին անվտանգ տեղափոխելու համար օդանավակայանում սպասում է պահեստային ինքնաթիռը։ 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T14:47+0400
2024-12-12T14:47+0400
2024-12-12T15:48+0400
հայաստան
ինքնաթիռ
երևան
նիժնի նովգորոդ
չվերթ
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83876553_215:0:1728:851_1920x0_80_0_0_0eddc86473b6993b47b243ea4a9bd29a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա»), որը օդ է բարձրացել մոտավորապես ժամը 13։00-ին, շուրջ 1,5 ժամ պտտվել է ՀՀ տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar–ից։Հասկանալու համար, թե ինչ խնդիր է առաջացել, Sputnik Արմենիան կապ հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Չստանալով հստակ պարզաբանում, մեզ հաջողվեց կապ հաստատել «Շիրակ ավիայի» գլխավոր տնօրեն Լևոն Քարամյանի հետ։Նա վստահեցրեց, որ ուղևորներին անվտանգ տեղափոխելու համար օդանավակայանում սպասում է պահեստային ինքնաթիռը նոր անձնակազմով։Օդանավը, որում 117 ուղևոր կա, արդեն վայրէջք է կատարել։
երևան
նիժնի նովգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83876553_404:0:1539:851_1920x0_80_0_0_aafd44bc02aec8fca7f37e494d5ac6b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ինքնաթիռ, երևան, նիժնի նովգորոդ, չվերթ, թռիչք
հայաստան, ինքնաթիռ, երևան, նիժնի նովգորոդ, չվերթ, թռիչք
Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը 1,5 ժամ պտտվել է ՀՀ երկնքում. հայտնի է պատճառը
14:47 12.12.2024 (Թարմացված է: 15:48 12.12.2024) Ուղևորներին անվտանգ տեղափոխելու համար օդանավակայանում սպասում է պահեստային ինքնաթիռը։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Երևան–Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա»), որը օդ է բարձրացել մոտավորապես ժամը 13։00-ին, շուրջ 1,5 ժամ պտտվել է ՀՀ տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar–ից։
Հասկանալու համար, թե ինչ խնդիր է առաջացել,
Sputnik Արմենիան կապ հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Չստանալով հստակ պարզաբանում, մեզ հաջողվեց կապ հաստատել «Շիրակ ավիայի» գլխավոր տնօրեն Լևոն Քարամյանի հետ։
«Խնդիրը կապված է փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։ Լուրջ խնդիր չէ։ Անձնակազմի հետ կապի մեջ ենք։ Հիմա օդանավը պտտվում է, որ բավական քանակությամբ վառելիք սպառի, որպեսզի վայրէջքի համար բավարար քաշ ունենա և անվտանգ իջնի «Զվարթնոցում», – Sputnik Արմենիային ասաց Քարամյանը։
Նա վստահեցրեց, որ ուղևորներին անվտանգ տեղափոխելու համար օդանավակայանում սպասում է պահեստային ինքնաթիռը նոր անձնակազմով։
Օդանավը, որում 117 ուղևոր կա, արդեն վայրէջք է կատարել։