https://arm.sputniknews.ru/20241212/dzhvar-te-hajvoghvi-pahpanel-siriaji-miasnakanutjuny-medvedev-83885090.html
Դժվար թե հաջողվի պահպանել Սիրիայի միասնականությունը. Մեդվեդև
Դժվար թե հաջողվի պահպանել Սիրիայի միասնականությունը. Մեդվեդև
Sputnik Արմենիա
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նկատել է, որ առայժմ ոչ ոք չի պատասխանել այն հարցին, թե ինչպես կհաջողվի գտնել սուննիների, շիաների, ալևիների, դրուզների... 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T17:30+0400
2024-12-12T17:30+0400
2024-12-15T18:28+0400
դմիտրի մեդվեդև
սիրիա
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0e/77110300_0:40:3072:1768_1920x0_80_0_0_5f2612ecc527b9675b5b42d674a29931.jpg
ԵՐԵՎԱՆ,12 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որՍիրիայի միասնականության պահպանման հարցում ակնկալիքները թույլ են, գրում է ՌԻԱ Նովոստին:Նշվում է, որ երկօրյա աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Մեդվեդևը, պատասխանելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին լրագրողների հարցերին, հայտարարել է, որ սիրիական բանակն անգործունակ է, և դա վկայությունն է այն սխալ քայլերի, որոնք արվել են պետության կառավարման ընթացքում:Նրա խոսքով`առայժմ ոչ ոք չի պատասխանել այն հարցին, թե ինչպես կհաջողվի գտնել սուննիների, շիաների, ալևիների, դրուզների, քրիստոնյաների շահերի կոնսենսուս:Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:Դրանից հետո Սիրիայի Իդլիբ նահանգում զինված ընդդիմության կողմից ստեղծված «փրկության կառավարության» ղեկավար Մուհամեդ ալ-Բաշիրը հայտարարել է անցումային շրջանում Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին: Ավելի ուշ նա հայտնել է, որ Սիրիայի ժամանակավոր կառավարության կազմը ձևավորվել է, այն կգործի մինչև 2025 թվականի մարտ ամիսը:
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0e/77110300_279:0:3010:2048_1920x0_80_0_0_5ded892648fcb91abc00352b4b5ba3b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի մեդվեդև, սիրիա, ընդդիմություն
դմիտրի մեդվեդև, սիրիա, ընդդիմություն
Դժվար թե հաջողվի պահպանել Սիրիայի միասնականությունը. Մեդվեդև
17:30 12.12.2024 (Թարմացված է: 18:28 15.12.2024) ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նկատել է, որ առայժմ ոչ ոք չի պատասխանել այն հարցին, թե ինչպես կհաջողվի գտնել սուննիների, շիաների, ալևիների, դրուզների, քրիստոնյաների շահերի կոնսենսուս:
ԵՐԵՎԱՆ,12 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որՍիրիայի միասնականության պահպանման հարցում ակնկալիքները թույլ են, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ երկօրյա աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Մեդվեդևը, պատասխանելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին լրագրողների հարցերին, հայտարարել է, որ սիրիական բանակն անգործունակ է, և դա վկայությունն է այն սխալ քայլերի, որոնք արվել են պետության կառավարման ընթացքում:
«Այս ամենի հետևանքները տխուր են, քանի որ, չնայած այն բանին, թե ինչ է հիմա ասվում՝ շատ թույլ են Սիրիայի միասնականության պահպանմանը վերաբերող սպասումները, և բոլոր այն ժողովուրդները, ինչպես նաև տարբեր դավանանքների ներկայացուցիչները դժվար թե կարողանան շարունակել հետագա համատեղ գոյությունը», – ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Նրա խոսքով`առայժմ ոչ ոք չի պատասխանել այն հարցին, թե ինչպես կհաջողվի գտնել սուննիների, շիաների, ալևիների, դրուզների, քրիստոնյաների շահերի կոնսենսուս:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:
Դրանից հետո Սիրիայի Իդլիբ նահանգում զինված ընդդիմության կողմից ստեղծված «փրկության կառավարության» ղեկավար Մուհամեդ ալ-Բաշիրը հայտարարել է անցումային շրջանում Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին: Ավելի ուշ նա հայտնել է, որ Սիրիայի ժամանակավոր կառավարության կազմը ձևավորվել է, այն կգործի մինչև 2025 թվականի մարտ ամիսը: