https://arm.sputniknews.ru/20241211/onlajn-taqsistnery-pashtpanvats-chen-bvoghvoqi-akcia-hrazdani-kirtshum-83839591.html
Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն. բողոքի ակցիա Հրազդանի կիրճում
Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն. բողոքի ակցիա Հրազդանի կիրճում
Sputnik Արմենիա
Օնլայն տաքսիստների խոսքով` եթե ոլորտում չկա վերահսկողություն, ուրեմն սակագնի` այսպես կոչված «տարիֆի» բաղադրիչը կեղծ է: 11.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-11T15:49+0400
2024-12-11T15:49+0400
2024-12-11T16:35+0400
տեսանյութեր
տեսանյութ
տաքսի
բողոքի ակցիա
հրազդանի կիրճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0b/83836948_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e52bfcc7c2a7b9d64758a297115a3869.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Օնլայն տաքսիստները բողոքի ակցիա են կազմակերպել Հրազդանի կիրճում։ Նրանք բողոքում են հեղուկ գազի գներից և տաքսիների սակագների կտրուկ և անհիմն տատանումներից։«Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն, առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը 170-ից դարձել է 220 դրամ: ՀՀ կենտրոնական բանկը գների կայունություն չի ապահովում: ԿԲ-ն հանդուրժում է օնլայն տաքսիների կեղծ տարիֆը: Ոչ մի վերահսկողություն չկա, օպերատորն ասում է՝ պահանջարկը կա, տարիֆը բարձրանում է: Ո՞վ է վերսհսկում՝ այդ պահանջարկը կա, թե չկա, ինչքանով կա և որքանով է համապատասխանում այն ալգորիթմին, որը ինքը հիմքում դրել է»,–ասաց տաքսիստներից մեկը։Նրա խոսքով` եթե քաղաքացին տաքսիով 10 կմ ճանապարհ է գնում 20 րոպեում այն դեպքում, երբ րոպեի արժեքը 20 դրամ է, կմ-ի արժեքը` 80 դրամ, հստակ կարելի է ստուգել, արդյոք այդ սակագինը ճի՞շտ է հաշված, թե չէ: «Բայց եթե մեջը կա 1200 դրամ մինիմալ տարիֆի բաղադրիչ, դուք կարո՞ղ եք ստուգել՝ այդ տարիֆն արդար է, թե ոչ: Իսկ գուցե ոչ թե + 1200 դրամ պետք է լիներ, այլ + 800 դրա՞մ: Ո՞նց վարորդը ստուգի՝ օպերատորն արդար է, թե ոչ: Եթե չկա վերահսկողություն, ուրեմն դա կեղծ բաղադրիչ է: Արգելեք բաղադրիչները, որոնք չեք կարող վերահսկել, փոխարենը ողջամիտ սակագներ սահմանեք՝ ողջամիտ բաղադրիչներով»,–ասաց նա։ Տաքսիսիտերը չեն հասկանում, թե ինչ է նշանակում րոպեն` 20 դրամ: Օրինակ, եթե հաճախորդին սուպերմարկետի մոտ 40 րոպե սպասեն, ընդամենը 1000 դրամ փող կաշխատեն, որից 200 դրամն էլ միջնորդավճարն է։ Նրանք վստահ են, որ սպասելաժամանակը ճոխություն է. եթե պատվիրատուն ուզում է, որ վարորդն իրեն սպասի, ուրեմն այդ մարդը վճարունակ է, դրան համապատասխան գին պետք է վճարի: Տաքսիստների կարծիքով` 1 ժամ սպասելավարձի խելամիտ գինը 4000 դրամ է։Տուրքի չափը ծիծաղելի է, գործունեությունը` ապօրինի. մասնագետը` օնլայն տաքսիների մասին
հրազդանի կիրճ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0b/83836948_243:0:1683:1080_1920x0_80_0_0_9580517bba299bbc4a2f9b0b239b0c86.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, տաքսի, բողոքի ակցիա, հրազդանի կիրճ
տեսանյութեր, տեսանյութ, տաքսի, բողոքի ակցիա, հրազդանի կիրճ
Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն. բողոքի ակցիա Հրազդանի կիրճում
15:49 11.12.2024 (Թարմացված է: 16:35 11.12.2024) Օնլայն տաքսիստների խոսքով` եթե ոլորտում չկա վերահսկողություն, ուրեմն սակագնի` այսպես կոչված «տարիֆի» բաղադրիչը կեղծ է:
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Օնլայն տաքսիստները բողոքի ակցիա են կազմակերպել Հրազդանի կիրճում։ Նրանք բողոքում են հեղուկ գազի գներից և տաքսիների սակագների կտրուկ և անհիմն տատանումներից։
«Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն, առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը 170-ից դարձել է 220 դրամ: ՀՀ կենտրոնական բանկը գների կայունություն չի ապահովում: ԿԲ-ն հանդուրժում է օնլայն տաքսիների կեղծ տարիֆը: Ոչ մի վերահսկողություն չկա, օպերատորն ասում է՝ պահանջարկը կա, տարիֆը բարձրանում է: Ո՞վ է վերսհսկում՝ այդ պահանջարկը կա, թե չկա, ինչքանով կա և որքանով է համապատասխանում այն ալգորիթմին, որը ինքը հիմքում դրել է»,–ասաց տաքսիստներից մեկը։
Նրա խոսքով` եթե քաղաքացին տաքսիով 10 կմ ճանապարհ է գնում 20 րոպեում այն դեպքում, երբ րոպեի արժեքը 20 դրամ է, կմ-ի արժեքը` 80 դրամ, հստակ կարելի է ստուգել, արդյոք այդ սակագինը ճի՞շտ է հաշված, թե չէ:
«Բայց եթե մեջը կա 1200 դրամ մինիմալ տարիֆի բաղադրիչ, դուք կարո՞ղ եք ստուգել՝ այդ տարիֆն արդար է, թե ոչ: Իսկ գուցե ոչ թե + 1200 դրամ պետք է լիներ, այլ + 800 դրա՞մ: Ո՞նց վարորդը ստուգի՝ օպերատորն արդար է, թե ոչ: Եթե չկա վերահսկողություն, ուրեմն դա կեղծ բաղադրիչ է: Արգելեք բաղադրիչները, որոնք չեք կարող վերահսկել, փոխարենը ողջամիտ սակագներ սահմանեք՝ ողջամիտ բաղադրիչներով»,–ասաց նա։
Տաքսիսիտերը չեն հասկանում, թե ինչ է նշանակում րոպեն` 20 դրամ: Օրինակ, եթե հաճախորդին սուպերմարկետի մոտ 40 րոպե սպասեն, ընդամենը 1000 դրամ փող կաշխատեն, որից 200 դրամն էլ միջնորդավճարն է։
Նրանք վստահ են, որ սպասելաժամանակը ճոխություն է. եթե պատվիրատուն ուզում է, որ վարորդն իրեն սպասի, ուրեմն այդ մարդը վճարունակ է, դրան համապատասխան գին պետք է վճարի: Տաքսիստների կարծիքով` 1 ժամ սպասելավարձի խելամիտ գինը 4000 դրամ է։