https://arm.sputniknews.ru/20241210/mkhchjan-gjughi-bnakichnery-bvoghvoqi-akcia-en-arel-gazprvom-armenian-parzabanel-e-83810929.html
Մխչյան գյուղի բնակիչները բողոքի ակցիա են արել. «Գազպրոմ Արմենիան» պարզաբանել է
Մխչյան գյուղի բնակիչները բողոքի ակցիա են արել. «Գազպրոմ Արմենիան» պարզաբանել է
Sputnik Արմենիա
Արարատի մարզի Մխչյան գյուղի շուրջ 150 բնակիչ այսօր բողոքի ակցիա են անցկացրել` փակով Արտաշատ–Երևանի ճանապարհի՝ գյուղերով անցնող հատվածը: 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T18:55+0400
2024-12-10T18:55+0400
2024-12-10T19:10+0400
հայաստան
արարատի մարզ
«գազպրոմ արմենիա» ընկերություն
բողոքի ակցիա
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/1566/12/15661254_0:64:1600:964_1920x0_80_0_0_985a6a173ef36b5cbbaab3d15a6dbc2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի և հարակից մի շարք բնակավայրերում ջերմոցային տնտեսությունների ջեռուցման հետևանքով գերազանցվում են գազասպառման ծավալների թույլատրելի սահմանաչափերը: Այս հայտարարությունը տարածել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` արձագանքելով բնակիչների դժգոհություններին։Մխչյան գյուղի բնակիչներն այսօր փակել էին Արտաշատ-Երևանի ճանապարհի՝ գյուղերով անցնող հատվածը` նշելով, որ արդեն մի քանի օր է` գազի գրասենյակը չի թողնում` ջերմոցային տնեսություններում գազ օգտագործեն, հաշվիչների վրա փականներ են դրել, որպեսզի գազը քիչ մտնի տուն, չկարողանան ջերմոցներում օգտագործել։«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն անվտանգության պահանջների ապահովման և սպառած բնական գազի թերհաշվառման դեպքերը բացառելու նպատակով առաջարկել է խնդրահարույց հարցի կարգավորման համար դիմել իրենց համապատասխան ԳԳ մասնաճյուղերի տարածքային տեղամասեր:Այս տարի Հայաստանը Իրանից առաջին անգամ ավելի շատ է գազ ներմուծելու. ՍանոսյանԸնկերությունից ևս մեկ անգամ հիշեցրել են, որ համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած բնական գազի սակագների՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար սահմանված է և գործում է արտոնյալ սակագին:Նշենք, որ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար սահմանված է 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար։Խմելու ջրի գինը չի թանկանա. ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1566/12/15661254_239:0:1600:1021_1920x0_80_0_0_d94ae2f2fbb004140cc36b5802751d4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատի մարզ, «գազպրոմ արմենիա» ընկերություն, բողոքի ակցիա, գազ
հայաստան, արարատի մարզ, «գազպրոմ արմենիա» ընկերություն, բողոքի ակցիա, գազ
Մխչյան գյուղի բնակիչները բողոքի ակցիա են արել. «Գազպրոմ Արմենիան» պարզաբանել է
18:55 10.12.2024 (Թարմացված է: 19:10 10.12.2024) Արարատի մարզի Մխչյան գյուղի շուրջ 150 բնակիչ այսօր բողոքի ակցիա են անցկացրել` փակով Արտաշատ–Երևանի ճանապարհի՝ գյուղերով անցնող հատվածը:
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի և հարակից մի շարք բնակավայրերում ջերմոցային տնտեսությունների ջեռուցման հետևանքով գերազանցվում են գազասպառման ծավալների թույլատրելի սահմանաչափերը: Այս հայտարարությունը տարածել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` արձագանքելով բնակիչների դժգոհություններին։
Մխչյան գյուղի բնակիչներն այսօր փակել էին Արտաշատ-Երևանի ճանապարհի՝ գյուղերով անցնող հատվածը` նշելով, որ արդեն մի քանի օր է` գազի գրասենյակը չի թողնում` ջերմոցային տնեսություններում գազ օգտագործեն, հաշվիչների վրա փականներ են դրել, որպեսզի գազը քիչ մտնի տուն, չկարողանան ջերմոցներում օգտագործել։
«Ջերմոցային տնտեսությունները ջեռուցվում են անվտանգության պահանջների խախտմամբ, ինքնակամ միացումներով։ Ընկերության մասնաճյուղի մասնագետները ձեռնամուխ են եղել իրականացնել ինքնակամ, ապօրինի փոփոխությունների վերացման և սպառման փաստացի ծավալները նախագծով նախատեսված ծավալներին համապատասխանեցնելու աշխատանքներ, սակայն բնակչության շրջանում ի հայտ են եկել դժգոհություններ, որի արդյունքում խոչընդոտվել է վերը նշված գործառույթների իրականացումը»,– նշված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաղորդագրության մեջ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն անվտանգության պահանջների ապահովման և սպառած բնական գազի թերհաշվառման դեպքերը բացառելու նպատակով առաջարկել է խնդրահարույց հարցի կարգավորման համար դիմել իրենց համապատասխան ԳԳ մասնաճյուղերի տարածքային տեղամասեր:
Ընկերությունից ևս մեկ անգամ հիշեցրել են, որ համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած բնական գազի սակագների՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար սահմանված է և գործում է արտոնյալ սակագին:
Նշենք, որ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար սահմանված է 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար։