https://arm.sputniknews.ru/20241210/israjely-siriakan-razmanaver-e-vochnchacrel-zlm-83809057.html
Իսրայելը սիրիական ռազմանավեր է ոչնչացրել. ԶԼՄ
Իսրայելը սիրիական ռազմանավեր է ոչնչացրել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Բաշար Ասադի հեռանալուց հետո Իսրայելն ակտիվ գործողությունների է անցել Սիրիայում։ 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T18:11+0400
2024-12-10T18:11+0400
2024-12-10T18:25+0400
իսրայել
սիրիա
նավ
ցախալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0a/83807801_0:163:1600:1063_1920x0_80_0_0_6e68011bf2b8307cd2b6ea975aaf8106.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելցի զինվորականները սիրիական ռազմանավեր են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է «The Times of Israel»–ը`հղում անելով իր աղբյուրներին:Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անվտանգության գոտին ընդլայնել է 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից հետո հաստատված սահմանազատման գծից այն կողմ։Իսրայելը կձգտի բարեկամական հարաբերություններ ունենալ Սիրիայի նոր իշխանության հետ. վարչապետԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանում Սիրիայի հետ ուժերի անջատման մասին համաձայնագիրն ուժը կորցրել է, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը: Նա հստակեցրել է, որ պաշտպանության նախարարի և նախարարների կաբինետի աջակցությամբ ՑԱԽԱԼ-ին հրահանգել է զբաղեցնել սահմանազատման գոտին:Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու և զինված ընդդիմության կողմից երկրի տարածքի մի մասի գրավման ֆոնին Իսրայելը Գոլանի բարձունքներում ակտիվացրել է պաշտպանության ամրապնդումը:Հիշեցնենք, որ մինչ 1967 թվականը Գոլանի բարձունքները Սիրիայի մաս էին կազմում, սակայն Վեցօրյա պատերազմի ընթացքում գրավվեցին Իսրայելի կողմից: 1973-ի Ահեղ դատաստանի պատերազմից հետո կողմերը զորքերի հետքաշման մասին պայմանագիր կնքեցին, իսկ 1974-ին Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները: Սահմանազատման գիծը ստացել է «Բրավո» (Սիրիայի կողմից) և «Ալֆա» (Իսրայելի կողմից) անվանումները։
իսրայել
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0a/83807801_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8c89006fe47101aa280b13af53d381e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, սիրիա, նավ, ցախալ
իսրայել, սիրիա, նավ, ցախալ
Իսրայելը սիրիական ռազմանավեր է ոչնչացրել. ԶԼՄ
18:11 10.12.2024 (Թարմացված է: 18:25 10.12.2024) Բաշար Ասադի հեռանալուց հետո Իսրայելն ակտիվ գործողությունների է անցել Սիրիայում։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելցի զինվորականները սիրիական ռազմանավեր են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է
«The Times of Israel»–ը`հղում անելով իր աղբյուրներին:
«Սիրիայի ռազմածովային ուժերի բազմաթիվ նավեր, որոնք զինված են «ծով-ծով» դասի հրթիռներով, ոչնչացվել են», - գրում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անվտանգության գոտին ընդլայնել է 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից հետո հաստատված սահմանազատման գծից այն կողմ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանում Սիրիայի հետ ուժերի անջատման մասին համաձայնագիրն ուժը կորցրել է, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը: Նա հստակեցրել է, որ պաշտպանության նախարարի և նախարարների կաբինետի աջակցությամբ ՑԱԽԱԼ-ին հրահանգել է զբաղեցնել սահմանազատման գոտին:
Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու և զինված ընդդիմության կողմից երկրի տարածքի մի մասի գրավման ֆոնին Իսրայելը Գոլանի բարձունքներում ակտիվացրել է պաշտպանության ամրապնդումը:
Հիշեցնենք, որ մինչ 1967 թվականը Գոլանի բարձունքները Սիրիայի մաս էին կազմում, սակայն Վեցօրյա պատերազմի ընթացքում գրավվեցին Իսրայելի կողմից: 1973-ի Ահեղ դատաստանի պատերազմից հետո կողմերը զորքերի հետքաշման մասին պայմանագիր կնքեցին, իսկ 1974-ին Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները: Սահմանազատման գիծը ստացել է «Բրավո» (Սիրիայի կողմից) և «Ալֆա» (Իսրայելի կողմից) անվանումները։