https://arm.sputniknews.ru/20241210/israjely-anvtangutjan-steril-gvoti-ksteghtsi-siriaji-haravum-pashtpanutjan-nakharar-83812385.html
Իսրայելը «անվտանգության ստերիլ գոտի» կստեղծի Սիրիայի հարավում. պաշտպանության նախարար
Իսրայելը «անվտանգության ստերիլ գոտի» կստեղծի Սիրիայի հարավում. պաշտպանության նախարար
Sputnik Արմենիա
Ներկայումս ՑԱԽԱԼ-ն ավարտում է իր տեղակայումը չեզոք գոտում և գերիշխող դիրքերում։ 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T19:41+0400
2024-12-10T19:41+0400
2024-12-10T19:42+0400
իսրայել
սիրիա
ցախալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78940390_0:167:1600:1067_1920x0_80_0_0_dc9a0bc628c8c135ab4113901985a81b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ պետության համար ահաբեկչական սպառնալիքները կանխելու նպատակով կարգադրել է Սիրիայի հարավում ստեղծել «անվտանգության ստերիլ գոտի», հայտնում է ՌԻԱ Նովոստին։Նրա խոսքով՝ դա արվում է Լիբանանի և Գազայի հատվածի հետ սահմաններին մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը Իսրայելի հանդեպ գոյություն ունեցած ահաբեկչության սպառնալիքը կանխելու նպատակով:«Մենք Իսրայել պետության նկատմամբ սպառնալիքներ թույլ չենք տա և կգործենք ամբողջ ուժով՝ վերացնելու դրանք», - ընդգծել է նախարարը:Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց:
իսրայել
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78940390_95:0:1518:1067_1920x0_80_0_0_c42862bc385acad970bd40dfbe39c1fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, սիրիա, ցախալ
Իսրայելը «անվտանգության ստերիլ գոտի» կստեղծի Սիրիայի հարավում. պաշտպանության նախարար
19:41 10.12.2024 (Թարմացված է: 19:42 10.12.2024) Ներկայումս ՑԱԽԱԼ-ն ավարտում է իր տեղակայումը չեզոք գոտում և գերիշխող դիրքերում։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ պետության համար ահաբեկչական սպառնալիքները կանխելու նպատակով կարգադրել է Սիրիայի հարավում ստեղծել «անվտանգության ստերիլ գոտի», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ներկայումս պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավարտում է իր տեղակայումը չեզոք գոտում և գերիշխող դիրքերում՝ պաշտպանելու Գոլանի բարձունքների բնակիչներին և Իսրայել պետության քաղաքացիներին։ Ես վարչապետի (Բենիամին Նեթանյահուի-խմբ.) հետ միասին հանձնարարել եմ ՑԱԽԱԼ-ին Սիրիայի հարավում ստեղծել զենքից և ահաբեկչական սպառնալիքներից մաքրված անվտանգության գոտի»,-Հայֆայում տեղակայված ռազմածովային ուժերի գոտի այցելության ժամանակ հայտարարել է Կացը։
Նրա խոսքով՝ դա արվում է Լիբանանի և Գազայի հատվածի հետ սահմաններին մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը Իսրայելի հանդեպ գոյություն ունեցած ահաբեկչության սպառնալիքը կանխելու նպատակով:
«Մենք Իսրայել պետության նկատմամբ սպառնալիքներ թույլ չենք տա և կգործենք ամբողջ ուժով՝ վերացնելու դրանք», - ընդգծել է նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։
Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: