https://arm.sputniknews.ru/20241210/erevanum-transpvorti-gneri-pvopvokhutjuny-karvogh-e-minchev-05-tvokvos-gnatshi-berel-galstjan-83805397.html
Երևանում տրանսպորտի գների փոփոխությունը կարող է մինչև 0.5 տոկոս գնաճի հանգեցնել. Գալստյան
Երևանում տրանսպորտի գների փոփոխությունը կարող է մինչև 0.5 տոկոս գնաճի հանգեցնել. Գալստյան
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։ 10.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-10T16:11+0400
2024-12-10T16:11+0400
2024-12-10T16:24+0400
տրանսպորտ
գնաճ
կենտրոնական բանկ (կբ)
երևան
մարտին գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764235_0:83:1600:983_1920x0_80_0_0_06469aead875056d36e438592e632383.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երևանում տրանսպորտային ուղևորափոխադրման սակագների փոփոխությունը կարող է մինչև 0.5 տոկոս գնաճի հանգեցնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։«Մենք ակնկալում ենք, որ մաքսիմալ ազդեցությունը, որ կարող ենք մյուս տարվա ընթացքում տեսնել տրանսպորտի գների փոփոխության հետևանքով, մինչև 0.5 տոկոսն է»,– ասաց ԿԲ նախագահը:QR ուղետոմսերը 1 ամսվա փոխարեն հնարավոր կլինի օգտագործել 7 օրում. Երևանի քաղաքապետարանԻնչ վերաբերում է գնաճին ընդհանուր առմամբ, ապա Գալստյանը նշեց, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։Գալստյանն ավելացրեց, որ ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 % նպատակի և գների կայունության ապահովման համար։Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1–ից։ Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որով ստացվում է, որ օրական 2 անգամ տրանսպորտից օգտվելու դեպքում ուղևորավարձը կազմում է 120.5 դրամ։Հավելենք, որ հունվարից Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764235_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7d14ecdf9ee5d2dac078b6a2179bd8fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տրանսպորտ, գնաճ, կենտրոնական բանկ (կբ), երևան, մարտին գալստյան
տրանսպորտ, գնաճ, կենտրոնական բանկ (կբ), երևան, մարտին գալստյան
Երևանում տրանսպորտի գների փոփոխությունը կարող է մինչև 0.5 տոկոս գնաճի հանգեցնել. Գալստյան
16:11 10.12.2024 (Թարմացված է: 16:24 10.12.2024) Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երևանում տրանսպորտային ուղևորափոխադրման սակագների փոփոխությունը կարող է մինչև 0.5 տոկոս գնաճի հանգեցնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մենք ակնկալում ենք, որ մաքսիմալ ազդեցությունը, որ կարող ենք մյուս տարվա ընթացքում տեսնել տրանսպորտի գների փոփոխության հետևանքով, մինչև 0.5 տոկոսն է»,– ասաց ԿԲ նախագահը:
Ինչ վերաբերում է գնաճին ընդհանուր առմամբ, ապա Գալստյանը նշեց, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։
«2024 թ. 4–րդ եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակին»,– ասաց նա։
Գալստյանն ավելացրեց, որ ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 % նպատակի և գների կայունության ապահովման համար։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման
6 փաթեթ է առաջարկում։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1–ից։
Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որով ստացվում է, որ օրական 2 անգամ տրանսպորտից օգտվելու դեպքում ուղևորավարձը կազմում է 120.5 դրամ։
Հավելենք, որ հունվարից
Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։